News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգմանը նվիրված քննարկում: Քննարկմանը մասնակցել են Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող երկրների դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների հայկական ներկայացուցչություններին ղեկավարները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից։

Փոխվարչապետը հանդես է եկել բացման խոսքով և կարևորել զարգացմանն աջակցող գործընկերների համակարգման այս հարթակը՝ ընդգծելով, որ երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո սա առաջին հանդիպումն է այս ձևաչափով: Մհեր Գրիգորյանը նշել է, որ մինչ այս բազմաթիվ երկկողմ հանդիպումներ է ունեցել քննարկման մասնակիցների հետ, մտքեր փոխանակել համագործակցությանն ուղղված միջնաժամկետ ծրագրերի շուրջ: Ընդգծելով, որ Կառավարության ծրագիրը հաստատվել է՝ Մհեր Գրիգորյանը կենսական պահանջ է համարել դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը: Նա այս ձևաչափը դիտարկել է որպես գործուն մեխանիզմ՝ ապահովելու համար անկաշկանդ երկխոսություն և առարկայական համագործակցություն: Փոխվարչապետի համոզմամբ՝ այս հարթակը չպետք է վերածվի ժամանակ առ ժամանակ կազմակերպվող ֆորմալ հանդիպումների, այլ պետք է ծառայի որպես աջակցող գործընկերների հետ հայկական կողմի խնդիրներով, ծրագրերով և ապագայի տեսլականով կիսվելու մեխանիզմ, որը թույլ կտա լսել զարգացմանն աջակցող գործընկերների մոտեցումները, նրանց փորձը և մշակել համատեղ նախագծեր:

ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը ողջունել է նման քննարկումները, մասնավորապես՝ Կառավարության ծրագրի հաստատումից հետո:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության ծրագրի մեջ արտացոլված գերակայություններն ու առանձնացրել այն հիմնական ոլորտները, որտեղ առկա խնդիրների լուծումը կապահովի երկրի հետագա զարգացումը: Փոխվարչապետը, մասնավորապես, առանձնացրել է չորս ուղղություններ՝ մարդկային կապիտալի զարգացում, տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնում, հուսալի ենթակառուցվածքների զարգացում և պետական կառավարման արդյունավետության բարձրացում:

Փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է նշված ուղղությունների զարգացման տեսլականը, այնուհետև պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին համատեղ ծրագրերի իրականացման գործընթացին, առաջիկայում սպասվող Կառավարության կառուցվածքային փոփոխություններին և Հայաստանի երկարաժամկետ ռազմավարության մշակման ընթացքին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը՝ UNODC-ն, պատրաստակամ է աջակցելու ՆԳՆ բարեփոխումներին
Ավստիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում...
Հայաստանը մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների թվում է. ՄԱԿ
Զեկույցում նշվում է նաև, որ անհավասարության պատճառով Հայաստանի կորուստները կազմում են 8,3%...
Մանկական մահացությունն աշխարհում հասել է ռեկորդային ցածր մակարդակի. ՄԱԿ
Մանկական մահացության ռեկորդային ցածր մակարդակ աշխարհում...
ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ լինել կանանց տնտեսական հզորացման ապահովման իր հանձնառությանը. Նարեկ Մկրտչյան
Կանանց և աղջիկների տնտեսական զորեղացումը գենդերային հավասարության ապահովման ու աղքատության հաղթահարման բանալին է: Կանանց աղքատության…
Թուրք նախարարը բոյկոտել է իսրայելցի գործընկերոջ ելույթը ՄԱԿ-ում
Օրերս Նեթանյահուն նախատել էր Էրդողանին․․․
Նարեկ Մկրտչյանը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին
Այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ՝ սոցիալական…
Ամենաշատ