News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսլանդիայի կառավարությունը որոշում է ընդունել հաջորդ 5 տարում կետորսության թույլտվությունը երկարացնելու մասին, հայտնում է Sveriges Radio-ն:

Տարեկան քվոտան կկազմի 209 ֆինվալ եւ 217 մանր շերտավոր կետ: Կետի արդյունահանումը շարունակելու թույլտվությունը ստորագրել է ձկնորսության հարցերով նախարար Քրիսթիան Ֆոր Յուլսոնը, չնայած համաշխարհային հանրության խիստ քննադատությանը: Ռադիոկայանը նշում է, որ դրանից բացի, հասարակական կարծիքի վերջին հարցումների տվյալներով՝ Իսլանդիայի բնակչության մեծամասնությունը նույնպես կետորսությանը դեմ է:

Երկրի կառավարությունն, իր հերթին, պնդում է, որ արդյունահանումը պատասխանատու կերպով է կատարվում, հսկողության ներքո եւ գիտական հետազոտությունների արդյունքներին համապատասխան:

Իսլանդիան կետորսությունը վերականգնել է ավելի քան 10 տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր երկրի դեմ գործում են ԱՄՆ պատժամիջոցները: Իսլանդիայից բացի, կետորսությամբ են զբաղվում նաեւ Նորվեգիայում, 2018 թվականի վերջին այն վերսկսելու մտադրության մասին է հայտարարել Ճապոնիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ