News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական Virgin Atlantic ընկերության Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռը, որը Լոս Անջելեսից Լոնդոն էր թռչում, ընկել է հզոր օդային հոսանքի մեջ եւ գերազանցել ձայնի արագությունը, գրում է Gazeta-ն՝ հղում կատարելով Popular Mechanics-ին։

Պարբերականը նշել է, որ ինքնաթիռը մոտ 11 կիլոմետր բարձրության վրա ընկել է հզոր օդային հոսանքի մեջ։ Այդ պատճառով այն 800 մ/ժ (1285 կմ/ժ) արագություն է բացել, այն դեպքում, երբ այդ բարձրությունում ձայնի արագությունը սովորաբար կազմում է 1062 կմ/ժ։ Նշվում է նաեւ, որ այդ ինքնաթիռի սովորական արագությունը կազմում է 561 մ/ժ (902 կմ/ժ)։

Արագացման պատճառով օդանավը նշանակման վայր է հասել 48 րոպե շուտ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ