Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայհոյել է եւ «հիմարագույն գաղափար» անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մինչեւ ապրիլի 30-ը Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշումը, գրում է The Washington Post-ը:
Ըստ հրատարակության՝ Գրեմը հայհոյել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի հետ զրույցում, երբ վերջինիս հարցրել է՝ ճիշտ է արդյոք, որ ԱՄՆ-ն մտադիր է մինչեւ ապրիլի 30-ը Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերել:
«Հիմարագույնն այն գաղափարներից, որը ես երբեւէ լսել եմ», —ասել է Գրեմը՝ տեղեկանալով, որ որոշումը հաստատվել է:
Այս մասին խոսելիս նա նաեւ անպարկեշտ արտահայտութւուն օգտագործել, գրում է Gazeta-մ:
Փետրվարի սկզբին Թրամփը հնարավոր էր համարել, որ ԱՄՆ զորքերը կվերադառնան Սիրիա եւ Աֆղանստան: