News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չեմ հասկանում` ինչու է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այդպես խուճապահար Հովհաննես Թումանյանի 150-ամյակի տոնի օրը գիտխորհրդի նիստ հրավիրում: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այն խոսակցությունը, որին նա հղում էր անում, տեղի էր ունեցել մեկ շաբաթ առաջ, եթե դրա հետ կապված մտահոգություններ ուներ, պետք է գիտխորհրդին տեղյակ պահեր: Արամ Սիմոնյանը նախ ստում է, որ 100-ամյակի միջոցառումները մենք խափանում ենք, որ 100-ամյակի միջոցառումներ չեն լինելու:

Շաբաթներ առաջ նույն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո ես գնացել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ եւ նրա հետ միասին քննարկել ենք, որ շատ մեծ շուքով նշելու ենք ԵՊՀ 100-ամյակը: Ես վարչապետից նման հանձնարարական ստացել եմ, իսկ հանձնաժողովը չի ստեղծվել մի պատճառով, որ ես գլխավորում եմ նաեւ Թումանյանի 150-ամյակի եւ Կոմիտասի 150-ամյակի հոլեյանական հանձնաժողովները եւ զուտ տեխնիկական պատճառներով այդ հանձնաժողովը ստեղծված չի: Այն կստեղծվի հաջորդ շաբաթ:

Այսինքն Սիմոնյանի այն պնդումը, թե իբր իր անձի հետ է կապցված հանձնաժողովի չստեղծումը, սուտ է եւ կեղծիք է: Կարծում եմ՝ Սիմոնյանը այս ամիսներին շատ լայն հնարավորություն էր ստացել արժանապատիվ գործելու: Այս կեղծիքը եկավ հաստատելու, թե ինչպիսի ղեկավար  է նա եղել, է եւ ուզում է լինել»,-հայտարարել է նախարարը:

Նա նկատել է, որ այսօր բուհի ինքնավարությունից մարդիկ են խոսում (նկատի ունի ռեկտորին-խմբ), որոնք նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահի (Սերժ Սարգսյանի-խմբ) հետ նկարներում ուղիղ մեջքով որեւէ նկար չունեն, միշտ կռացած են. «Իսկ հիմա, որ կարող են նման գիտխորհուրդներ հրավիրել, ազատ խոսել, բողոքում են ինքնավարությունից:

Երկրորդ, մենք բավական երկար զրույց ենք ունեցել Սիմոնյանի հետ: Ես այո, ես հայտարարել եմ, որ 100-ամյակին չեմ պատկերացնում իր մասնակցությունն այդ միջոցառումներին: Բոլոր այն նեգատիվը, որ կա համալասարանում, կապված է իր հետ: Ուսանողների եւ դասախոսների սահմանափակումներ, բուհի ինքնավարությունը պլինտուսի մակարդակի իջեցնելը ամբողջությամբ իր հետ է կապված: Ինչ մեսիջ ենք մենք տալու հանրությանը, երբ Արամ Սիմոնյանը շարունակում է պաշտոնավարումը:

Արամ Սիմոնյանը նախ ասել է, որ 100-ամյակն իրեն չի հետաքրքրում, իսկ հետո նշել է, որ եթե իմ դեմ քրգործ հարուցվի, ԵՊՀ-ն ինձ պետք է, որ պաշտպանվեմ»,-հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
Ամենաշատ