News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Մեծ կանյոն» պարկի (Արիզոնայի նահանգ) աշխատակիցը դիմել է մամուլին՝ տեղեկացնելով, որ թանգարանային շենքերից մեկում 20 տարի պահվել է ուրանի հանքաքարով կոնտեյներ։ Պարկի անվտանգության մենեջեր Էլսթոն Սթիվենսոնի հայտարարության համաձայն՝ այդ վտանգավոր նյութի մասին տեղեկությունն ստացվել է միանգամայն պատահաբար. անցած տարի նրա որդին թանգարան է բերել Հեյգերի հաշվիչ։ Դրանից հետո մենեջերը սեփական հետաքննություն է իրականացրել, տեղեկացնում է Nat-geo-ն։

Նրա տվյալներով՝ ճառագայթումը գերազանցել է թույլատրելի նորմը 1400 անգամ երեխաների եւ 140 անգամ՝ մեծահասակների համար. կես րոպեում կարելի էր ճառագայթվել։ Նա ղեկավարությունից պահանջել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վտանգավոր նյութի հեռացման համար, ինչպես նաեւ տեղեկացնել այցելուներին վտանգի մասին։ Կոնտեյներները դուրս են տարվել, բայց տեղեկությունը չեն տարածել, եւ Սթիվենսոնը որոշել է ինքը «դիմել մարդկանց»։

«Եթե գտնվել եք թանգարանի շենքում (2C) 2000 թվականի հունիսի 18-ից մինչեւ 2018 թվականը, դուք ենթարկվել եք ուրանի ազդեցության»,- գրել է Էլսթոն Սթիվենսոնը։  

Թանգարանային հավաքածուների շենքը պարկի շատ այցելվող հատվածներից չէ, բայց այնտեղ մշտապես մանկական էքսկուրսիաներ են կազմակերպվում։ 1999-ին կառուցված պահոցում ավելի քան 1,6 միլիոն երկրաբանական, ազգագրական, պատմական եւ այլ նմուշներ կան։ Ամեն տարի աշխատակիցները գիտական հետազոտությունների կատարման 2000 հայտ են ստանում տարբեր գիտնականներից։

Ավելի վաղ  ուրանով կոնտեյներները պահվում էին պարկի աշխատակազմի գրասենյակում, իսկ այնուհետեւ, 2C շենքի բացումից հետո, տեղափոխվել են այնտեղ։ Ռադիոակտիվ նյութը գտնվել է կենդանիների պաճույճների ցուցահանդեսի մոտ, որտեղ երեխաները մոտ կես ժամ են անցկացնում։ Ընդհանուր առմամբ, թանգարանային հավաքածուների շենք այցելել է տարեկան 1000 մարդ, ամեն օր այնտեղ աշխատել է 2-5 մարդ։ Բացի այդ, ճառագայթման այս կամ այն չափաբաժին կարող էին ստանալ մարդիկ, ովքեր պարզապես անցել են շենքի կողքով։

Ներկայում, պարկի աշխատակազմի խոսքով՝ այցելուների համար սպառնալիք չկա. մնացել են միայն ֆոնային ռադիացիայի ոչ մեծ հատվածներ, եւ թանգարանն աշխատում է սովորական ռեժիմով։ Այնուամենայնիվ, Արիզոնա նահանգի առողջապահական ծառայությունը մտադիր է սեփական հետաքննություն կատարել։ Խնդիրների թվում է՝ պարզել, թե ով կարող էր ենթարկվել ռադիացիայի եւ ինչպիսին են դրա հետեւանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ