Դաղստանում հարսանիքներից մեկն ավարտվել է հարսնացուի ընկերուհիների կռվով: Կռվի պատճառ է դարձել ծաղկեփունջը, գրում է Vesti-ն:
Տեսանյությում, որն արդեն տարածվել է սոցցանցերով, երեւում է, ինչպես է հարսնացուն պատրաստվում նետել ծաղկեփունջը: Ավադույթի հաաձայն՝ նրա հետեւում հավաքվել են չամուսնացած աղջիկները: Հարսանեկան ծաղկեփունջը միաժամանակ բռնում են երկու աղջիկներ, իսկ հետո ամեն մեկը սկսում է այն դեպի իրեն քաշել: Մի պահ մրցակիցները ընկնում են, բաղձալի վարդերի համար պայքարը շարունակում է արդեն հատակին: Նրանց կողքին կանգնած տղամարդիկ սկզբում ծափահարում են, բայց ի վերջո ստիպված են լինում բաժանել աղջիկներին: