News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 21-ի նիստում որոշում կայացրեց դատավորներին եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։

Օրինագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով նաեւ նշեց, որ նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել դատավորների՝ պետական միջոցների հաշվին առողջության ապահովագրության պայմանները և չափը սահմանելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ապահովել դատավորների՝ հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից օգտվելը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հավելեց, որ այս փոփոխությունը ուժի մեջ կմտնի հաջորդ տարվանից:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մեր խնդիրներից մեկն է, թե ինչ ճանապարհներով եւ ում համար պետք է սոցիալական երաշխիքներ ստեղծենք:

Այստեղ խնդիրը առնչվում է ոչ միայն դատավորներին ու դատարաններին, այլեւ ՀՀ բոլոր քաղաքացիների՝ անկախ դատական համակարգ ունենալուիրավունքին:

Մենք գիտենք, որ այսօր մեր դատական համակարգում կան խնդիրներ եւ գիտենք, որ մեր կառավարության վերաբերմունքը դատական համակարգի անկախության նկատմամբ: մենք համոզված ենք, որ դատական համակագի 1400 տոկոսով անկախությունը կարեւոր է»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ որքան էլ ունենան վերապահումներ, կարծում է, որ այս ճանապարհով պետք է գնան, քանի որ սրանով քայլ են անում՝ լուծելու ոչ միայն կոնկրետ դատավորների խնդիրները, այլեւ քաղաքացիների եւ երկրի համար ծագող խնդիրները:

«Պետք է մենք հնարավոր պայմանները ստեղծենք, որ դատարաններն օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություն չունենան: Մի կողմից մենք խստորեն պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ, ապօրինի որոշումների դեմ, բայց մյուս կողմից պետք է այդ ապօրինի որոշումների ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս նեղացնենք: Իհարկե, այս կարգի որոշումները պոպուլյար չեն եւ չեն էլ կարող լինել, բայց այս տարի կայացրած որոշումներով մենք պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը մեծացրել ենք մոտ 250 հազարով»,- ասաց Փաշշինյանը:

Նա նկատեց, որ կարող է հարց առաջանալ, թե այս երկրում քաղաքացիների հարցերը լուծված են, հիմա անցնում ենք դատավորներին. «Իհարկե, որ, բայց կարծում եմ, որ եթե մենք քայլ ենք արել եւ 250 հազար քաղաքացիների ընդգրկել ենք այդ համակարգում, ապա բալանսավորված խելամիտ քայլ է 230 դատավորների նույնպես ընդգրկել այս համակարգի մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ