News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի (CEMILAC) ավիացիոն կարգավորողը վերջնականապես թույլատրել է օգտագործել սեփական արտադրության Tejas գերձայնային կործանիչները երկրի ՌՕՈւ կազմում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NDTV-ին։

Նրա տվյալներով՝  համապատասխան փաստաթղթերի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բանգալորում (Կառնատակա նահանգ), Aero India-2019 ավիատիեզերական ցուցադրման շրջանակներում։ Մեկնաբանելով այս իրադարձությունը՝ Հնդկաստանի ՌՕՈւ մարշալ Բիրենդրա Սինգհ Դհանոան այն «կարեւոր փուլ» է անվանել ինչպես երկրի ռազմաօդային ուժերի, այնպես էլ առհասարակ հանրապետության ռազմարդյունաբերության պատմության մեջ։

«Փորձարկումների ժամանակ կործանիչը  կատարել է բազմաթիվ թռիչքներ եւ ցուցադրել զենքի օգտագործման ճշգրտություն»,- ասել է Դհանոան Հնդկաստանի պաշտպանության նախարարության եւ Hindustan Aeronautics Ltd արտադրող ընկերության ներկայացուցիչների ներկայությամբ։

Բազմաթիրախ միաշարժիչ գերձայնային Tejas կործանիչը 60 տոկոսով արտադրվում է Hindustan Aeronautics Limited (HAL)-ի եւ Հնդկաստանի պաշտպանության նախարարության կողմից։ Tejas կործանիչների ստեղծումը տեւել է ավելի քան 30 տարի։ Երկրի կառավարությունը հավանություն է տվել թեթեւ մարտական ինքնաթիռների արտադրությանը 1983-ին, եւ սկզբում նախատեսվում էր, որ դրանք կգործարկվեն 1994 թվականին։ Նախատեսվում է, որ Tejas-ները ՌօՈւ կազմում կփոխարինեն ռուսական ՄիԳ-21-երին։

Ավելի վաղ հնդկական ՌՕՈւ-ն ընդունել էր 120 նման կործանիչի պատվեր, որոնք, ինչպես սպասվում է, գործարկման մեջ կմտնեն 2025 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ