News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց հերթական վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 17 եկեղեցականների հետ:

Դասընթացների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց հոգևոր հայրերին և դասընթացների արդյունավետությունը՝ ընդգծելով, որ վերապատրաստման այս հավաքները նաև առիթ են Մայր Աթոռում համատեղ աղոթելու և միմյանց միջև եղբայրական ոգին առավել զորացնելու:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց եկեղեցականներին: Վեհափառ Հայրապետը կարևորեց վերապատրաստման դասընթացների անցկացումը՝ հաստատելով, որ այն լավագույն հնարավորությունն է ընձեռում աղոթական մթնոլորտի մեջ առավել զորացնելու հավատքը, հոգևոր կյանքը, հարստանալու նոր գիտելիքներով, ինչպես նաև կիսվելու հովվական կյանքի փորձառությամբ: Ըստ Հայոց Հովվապետի՝ այս դասընթացները հնարավորություն են տալիս հոգևոր հովիվներին ավելի արդյունավետ դիմակայելու ժամանակակից մարտահրավերներին, նաև համաքայլ ընթանալու գիտության նորագույն նվաճումներին:

Նորին Սրբությունը պատասխանեց նաև հոգևոր հովիվների հարցերին, լսեց նրանց դիտարկումները ազգային-եկեղեցական կյանքը հուզող զանազան երևույթների և բիոէթիկական խնդիրների վերաբերյալ:

Վերջում Վեհափառ Հայրապետը քահանաներին մաղթեց ուժ, կորով և Ս. Հոգու առաջնորդությունն իրենց առաքելության արդյունավորման մեջ:

Հանդիպմանը ներկա էր նաև Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շիրակի թեմի առաջնորդ. Անվտանգության ուժերը պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն աղետը կանխելու համար
Նա մատնանշեց աշխարհասփյուռ հայությանը մոբիլիզացնելու անհրաժեշտությունը հզոր երկիր ստեղծելու անվան...
Ոստիկանությունը բռնություն է կիրառում մեր ընտանիքների անդամների նկատմամբ. Աջապահյան
Եթե նրանց հաջողվի իրենց ենթարկել եկեղեցին, նրանք կկարողանան լիովին հասնել իրենց բոլոր նպատակներին...
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրը
Դուրս ելնելով սառցակալած ջրից, նա փորձում է փրկություն գտնել լճափին կառուցված տանը, սակայն կնքելով …
Գարեգին Երկրորդն ընդունել է Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցության անդամներին
Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց…
Դժվարին այս ժամանակներում առավել նվիրում ու խնամք է պահանջվում՝ հանուն մեր երկրի խաղաղ, բարօր գալիքի կերտման. Գարեգին Բ
Կնոջ դերը միշտ արժևորվել է մեր ժողովրդի կյանքում, հատկապես կարևորվել նրա առաքելությունն ընտանիքում զավակների դաստիարակության գործում…
Մեծ պահքը կիսվեց. այսօր Միջինք է. հայ տանտիկիններն ավանդական բաղարջն են թխում ու մեջը մետաղադրամ դնում
Այս տարի Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով Մեծ պահքի...
Ամենաշատ