News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի ՊՆ-ն որոշել է իրականացնել փորձնական ծրագիր՝ ՀՀ զինված ուժերի պարենավորումը մասնավոր գործընկերոջը պատվիրակելու նպատակով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստում նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղարիբյանը՝ ներկայացնելով ծրագիրը:

Նրա խոսքով, ծրագրի համար անհրաժեշտ է առնվազն երեք ընկերությունների մասնակցություն, եւ արդեն արձագանքել են երկու ընկերություն: Նրա խոսքով, ծրագիրը ենթադրում է ճաշարանների, պահեստների ու ճաշարանային արտադրամասերի վերակառուցում կամ վերանորոգում, տեխնիկական միջոցների, կահույքի, խոհանոցային սպասքի և այլ անհրաժեշտ գույքային համալրում, սննդի գծաշարային բաշխում, ճաշատեսակների ընդլայնում և բազմազանության ապահովում:

ՊՆ փոխնախարարը նշեց, որ ծրագրի իրականացման դեպում նոր աշխատատեղերի կարիք է լինելու, նաեւ աշխատավարձերի բարձրացում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այս նախագծի նպատակն է առանց Զինված ուժերի սննդի ապահովման համար հատկացված միջոցները ավելացնելու մի քանի անգամ բարձրացնել սննդի որակը:

«Նպատակը շատ լավն է, եւ այն գործընկերները, որոնք պետք է ներգրավվեն, պետք է ունենան պարտավորություն կապիտալ նորոգման ենթարկել ճաշարանները, պաշտպանել աշխատատեղերը՝ նույն մարդկանց ներգրավելով վերապատրաստումների միջոցով, եւ սննդի որակի, մատակարարման եւ անվտանգության մակարդակը բարձրացնելով»,- ասաց նա:

Վարչապետը, անդրադառնալով հարցին, թե ինչու չեն անում այս ծրագիրը մրցույթով, նկատեց, որ պաշտպանության նախարարը բաց հայտարարությամբ հանդես է եկել, եւ փոխնախարարից հետաքրքրվեց, թե հիմա այս մեխանիզմներով պոտենցիալ մտահոգությունները հաղթահարե՞լ են, թե՞ բաց կա:

Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը նշեց, որ պետություն- մասնավոր գործընկերության մեջ ռիսկերի բաշխման, մանրամասն քննարկման կարիք կա, եւ երկու կողմերն էլ պետք է քննարկեն իրենց իրավունքներն ու պարտականությունները: «Դա բանակցային գործընթաց է ենթադրում, եւ մասնավորները ապահովություն պետք է ունենա իր ներդրումների հետգնման մասով: Գնումների գործընթացն այդ կարգավորումները չի տալիս»,- ասաց նա՝ հավելելով, որ մրցակցային պայմաններ ապահովելու հիմնական պայմանը հավասար հնարավորություններ տալն է. «Մեխն այնտեղ է, որ չսահմանափակվի պոտենցիալ մասնակցողի մասնակցելու հնարավորությունը, մենք կարծում ենք՝ ապահովել ենք դա: հայտարարությունը եղել է, ծրագիրը կոչել ենք փորձնական»,- ասաց նա:

Վարչապետի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ չունենք ձեւակերպած այն խնդիրը, որ մենք ուզում ենք լուծել: «Այս փորձի միջոցով պետք է վեր հանենք բոլոր պարամետրերը, որոնք անհրաժեշտ են մրցույթի դնելու համար: Հաջորդը՝ վերջին ամիսներին բախվել ենք այն խնդրին, որ շատ մրցույթներ, ըստ էության, փակուղու են բերել, քանի որ մի քանի ընկերություններ են մասնակցել, հաղթել է մի ընկերություն, այնուհետեւ պարտվող ընկերությունը հաղթողին դատի է տվել, եւ մատակարարման պրոցեսները դե յուրե կանգնեցվել են»,- ասաց նա եւ կարեւորեց գնումների մասին բարեփոխումները՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվելով, թե դա ինչ փուլում է:

Նախարարը պատասխանեց, որ նախաձեռնել են փոփոխությունները, չնայած դա միանվագ նախաձեռնություն չէ: «2002 թվականին է առաջին օրենքը ընդունվել, եւ հաճախ պարզ չի եղել՝ քննադատությունը վերաբերում է կարգավորումների՞ն, թե՞ դրանց կիրառմանը: Վերջին նախաձեռնությունն անցած տարվա ամռանն է եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ նախագիծն այստեղ է արդեն, բայց չի ապահովագրելու ռիսկից, որ շարունակելու է մնալ քննադատության թիրախ:

Վարչապետը նշեց, որ պետք է բացառեն այս հարցում կոռուպցիոն ռիսկերը եւ կարողանանք օր առաջ զինվորների սննդի որակի հարցը լուծել, քանի որ այս ոլորտում թեեւ արել են բացահայտումներ, բայց դրանից իրականությունը չի փոխվել:

«Եթե հին մեխանիզմի փոխարեն նորը չես դնում, հինը հենց այդպես դիզայն արված է, որ այդպես պետք է աշխատի: Իհարկե, փոփոխություններ արվել են, բայց այդ փոփոխությունները շրջադարձային համարել չի կարելի: Այս հարցով նպատակն է ապահովել շրջադարձային փոփոխություն, որ բոլորը կընդունեն, որ դա հեղափոխական փոփոխություն է զինվորներին սնունդ մատակարարելու առումով»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առանձնահատուկ պատասխանատվություն է դրվում այս նախագծով պաշտպանության նախարարության վրա, որ առավել թափանցիկությամբ գործընթացը լինի եւ չզուգակցվի որեւէ կոռուպցիոն սկանդալով, ինչի համար պետք է առանձնահատուկ մեխանիզմներ մտածել:

«Զինվորի հացի հարցն է լուծվում, եւ վայ նրան, որ այս պրոցեսում որեւէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի»,- ասաց նա:

Ծրագիրը կառավարության նիստում ընդունվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ