News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) կանխել է աջ արմատականների հնարավոր ահաբեկչական գրոհը Մերիլենդի նահանգում։ Միացյալ Նահանգների ափամերձ պահպանության աշխատակցի՝ Սիլվեր Սփրինգում գտնվող տանը հայտնաբերվել են հրազենի տարբեր տեսակներ եւ զինամթերք։ Այս մասին հայտնի է դարձել չորեքշաբթի, փետրվարի 20-ին, տեղեկացնում է DW-ն։

Տղամարդը կալանվել է փետրվարի 15-ին։ Դատական փաստաթղթերում նշված է, որ կասկածյալը  «թիրախավորված բռնության» եւ «սպիտակ» պետություն ստեղծելու կոչեր է արել։ Բացի այդ, ինտերնետի նրա որոնողական հարցումներում նշվում է «Վաշինգտոնում կոնգրեսականների հետ հանդիպման լավագույն տեղի մասին»։

Կալանվածի ենթադրյալ թիրախներից է եղել, մասնավորապես, ԱՄՆ Կոնգրեսի Ստորին պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին։ Տղամարդը որպես օրինակ դիտարկել է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիքին։

2012-ին Բրեյվիքը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման Օսլոյի կառավարական թաղամասում, ինչպես նաեւ Ությոյա կղզում ահաբեկչական գործողություններ կատարելու համար։ 2011 թվականի հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիքը հրազենով սպանել է 77 մարդ եւ վիրավորել եւս 42-ին՝ ի նշան Նորվեգիայի բազմամշակութային քաղաքականության եւ երկիր «մուսուլմանական ներխուժման» դեմ բողոքի։ Նրա զոհերի մեծ մասը դեռահասներ էին, որոնք հանգստանում էին սոցիալ-դեմոկրատական կուսակցության երիտասարդական ճամբարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ