News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ընդունելու է հակասեմականության միջազգային սահմանումը եւ հակասիոնիզմը դիտարկելու է որպես ատելության հողի վրա հանցագործության տեսակ։ Այս մասին ասել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հրեական համայնքի առաջնորդների հետ ճաշի ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայում վերջերս հակասեմական հարձակումների բռնկումները աննախադեպ էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր։ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան կընդունի Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային դաշինքի (IHRA) սահմանած հակասեմականության բնորոշումը։ «Հակասիոնիզմը հակասեմականության արդի ձեւերից մեկն է»,- նշել է նա։

Ողջունելով Մակրոնի գործողությունները՝ Համաշխարհային հրեական կոնգրեսը հայտարարել է. «Սա դեպի առաջ ճանապարհի լոկ սկիզբն է։ Հակասեմականության այդ բնորոշման ընդունումը պետք է ուղեկցվի կոնկրետ քայլերով, որպեսզի օրենքն ամրապնդվի եւ ապահովվի դրա կատարումը»։

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան չի փոխի հակասեմականության վերաբերյալ իր օրենքները, եւ նշել է, որ IHRA սահմանման ընդունումը չպետք է դիտարկվի որպես իսրայելական կառավարության քննադատության կանխման  միջոց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ