News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի հերքում, որ երկրում կոռուպցիա կա:

 «Չեմ հերքում, որ հիմա էլ կոռուպցիոն հանցագործություններ են կատարվում», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Միեւնույն ժամանակ նա հավաստիացրեց, որ ԱԱԾ-ն ակտիվորեն աշխատում է: Նրա խոսքով, վերջին օրերին կաշառք ստանալու պահին ձերբակալվել է զինվորական կոմիսար եւ սննդամթերքի անվտանգության տեսչության բարձրաստիճան պաշտոնյա:

Հարցին՝ արդյոք ՊԵԿ-ի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը հրավիրվել է հարցաքննության, Արթուր Վանեցյանը բացասական պատասխանեց: «Լուրերը ժամանակավրեպ են: Դա դեռ չի եղել», - ասաց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը ընդգծեց, որ ծառայության կողմից հարուցված բոլոր քրեական գործերը մինչ օրս թույլ կողմեր չեն ունեցել:

«Չի եղել այնպիսի դեպք, որ մեր տվյալները չհաստատվեն: Ամեն ինչ, ինչ մենք հայտարարում ենք, 100 տոկոսով հաստատվում է: Կարող է թվալ, որ մենք դանդաղ ենք գործում եւ հասարակությունը ավելի շատ է տեղեկացված կոտուպցիոն հանցագործությունների մասին: Ուզում եմ հավաստիացնել՝ մենք ամեն ինչ տենում ենք, բայց մենք պետք է 100 տոկոսանոց ապացույցներ ունենանք եւ ըստ օրենքի գործենք», - ասաց Վանեցյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ