News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վիետնամական ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցները Չինաստանի հետ սահմանին գտնվող երկաթուղային կայարանում՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի այցի հետ կապված, որը Հանոյ է ժամանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար։

Կիմը փետրվարի 27-28-ի գագաթաժողովին երկրի մայրաքաղաք Հանոյ է ժամանելու գնացքով, Reuters-ին տեղեկացրել է երկու աղբյուր։

Նրանց տվյալներով՝ Կիմի գնացքը կանգ կառբժնի Դոնգ Դանգ սահմանամերձ կայարանում, որտեղ նա կիջնի գնացքից եւ ավտոմեքենայով կհասնի Հանոյ։ Այս պահին կայարանը կարգի են բերում։

 Կիմ Չեն Ընը ճամփորդում է սեփական զրահագնացքով, ինչը կարող է խնդիր ստեղծել Վիետնամի հնացած երկաթուղային ցանցի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ