News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մամեդովը եւ ուրիշներն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը:

Contact.az-ը հաղորդում է, որ բողոքը ներկայացվել է ձերբակալության ժամանակ Նովրուզալի Մամեդովի՝ «Թոլիշի սադո» թերթի խմբագրի եւ Թալիշի մշակութային կենտրոնի ղեկավարի իրավունքների խախտման եւ մահվան կապակցությամբ: Առաջին բողոքը կենդանության օրոք գրել էր դեռ Մամեդովը՝ գանգատվելով Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների դաժան վերաբերմունքից:

2008 թվականի հունիսի 24-ին դատարանը Ն. Մամեդովին 274 հոդվածով (պետական դավաճանություն) դատապարտել էր, իսկ օգոստոսի 17-ին նա բանտում մահացել էր:

Մահացածի կինը եւ որդին Ն. Մամեդովի մահվան կապակցությամբ նոր բողոք էին ներկայացրել: 2011 թվականի ապրիլի 16-ին Մամեովի որդին մահացել էր եւ նրա կինը նրա փոխարեն շարունակել էր դատական գործերով զբաղվել:

Ն. Մամեդովը լեզվաբան էր եւ աշխատում էր Ադրբեջանի լեզվաբանաության ինստիտուտում: Նա թալիշ էր եւ թալիշերենով ուսումնասիրություններ էր կաատրում:

Մամեդովը նաեւ «Թոլիշի սադո» երկլեզու թերթի խմբագիրն էր եւ պարբերաբար հոդվածներով էր հանդես գալիս:

Նա ձերբակալվել էր 2007 թվականի փետրվարի 2-ին եւ տեղափոխվել ԱԱՆ, որտեղ նրան հարցաքննել էին իրանական հետախուզության հետ համագործակցության վերաբերյալ:

Ձերբակալության ժամանակ Մամեդովի նկատմամբ ֆիզիկական ճնշում եւ կտտանքներ էին կիրառել:

2007 թվականի փետրվարի 3-ին նա անսպասելի ազատ էր արձակվել, սակայն փողոցում նորից ոստիկանության կողմից ձերբակալվել էր եւ 15 օրով կալանավորվել ՝ ոստիկանությանը չհնազանդվելու համար:

Դատարանից հետո նրան նորից ԱԱՆ էին տեղափոխել եւ նորից խոշտանգել: Չնայած նրան, որ Մամեդովը լուրջ հիվանդ էր, նրան բժշկական օգնություն ցույց չէին տվել եւ դեղեր չէին տրամադրել:

Միաժամանակ Մամեդովին շանտաժի էին ենթարկել նրա որդիների կալանավորմամբ:

2009 թվականի օգոստոսի 17-ին Մամեդովը ուղեղի իշեմիկ կաթվածի հետեւանքով մահացել էր:

Մահից հետո Նիզամինի շրջանի դատախազությունը նրա մահվան հանգամաքնների հետաքննություն էր սկսել եւ հանցագործության կազմի բացակայաության պատճառով մերժել քրեական գործի հարուցման հարցում:

Սակայն ՄԻԵԴ-ը  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ, (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգումնների արգելք) 5-րդ  հոդվածներով (ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք) ճանաչել է Մամեդովի իրավունքների խախտումները եւ վճռել է որպես փոխհատուցում նրա այրուն՝ Մարիամ Մամեդովային 20 հազար եվրո վճարել եւ եւս 4 հազար եվրո՝  դատական ծախսերի հատուցման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ