News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի հետ Մեծ Բրիտանիայի հարաբերություններն «ավելի հեշտ չեն դարձել»՝ կապված Խաղաղ օվկիանոս Թագավորական նավատորմի ավիակիր ուղարկելու որոշման հետ։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը, տեղեկացնում է AP-ը։

Նրա խոսքով՝ ավիակիր ուղարկելու մասին որոշումները պետք է ընդունվեն Ազգային անվտանգության խորհրդի կողմից, որը պետք է հաշվի առնի նաեւ տնտեսական նկատառումները։

Առկա տեղեկություններով՝ Պեկինը դադարեցրել է առեւտրային բանակցությունները Համոնդի հետ՝ այն հայտարարությունից հետո, որ ավիակիրը F-35 Lightning անտեսանելի ինքնաթիռներով  կուղեւորվի Հարավչինական ծով։

Համոնդն ասել է, որ «հիասթափված» է Չինաստանի արձագանքից։ Հարցին, թե չի վնասել արդյոք այս որոշումը Պեկինի հետ հարաբերություններին, նա պատասխանել է. «Դրանք բարդ հարաբերություններ են, եւ ավելի հեշտ չեն դարձել Չինաստանի՝ Հարավչինական ծովում ավիակրի գտնվելու երկյուղների հետ կապված»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ