ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ը Մինսկյան գործընթացում առաջընթացի հույս ունի, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Կարծում եմ՝ իրենց բնակչությանը խաղաղության պատրաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության պարտավորությունը անչափ խոստումնալից ազդանշան է»,- հայտարարել է Գրեմինգերը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նիստի ժամանակ:
Նա ընդգծել է միջնորդության գոյություն ունեցող բոլոր ձեւաչափերում կառուցողական համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: