News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն վարակվել է ԱՄՆ-ի ամենաթողության բացիլով՝ թույլ տալով իրեն միակողմանիորեն պատժամիջոցներ կիրառել: Հինգշաբթի այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի ներկայացուցիչների առջեւ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լավրովն ընդգծել է, որ դժվար է հստակ ստուգել միակողմանի սահմանափակող միջոցները եւ ցանկացած պարագայում կտուժի այն երկրի ժողովուրդը, որի դեմ պատժամիջոցներ են սահմանվում:

«Միեւնույն է՝ տուժում է ժողովուրդը, նախեւառաջ ե՛ւ Սիրիայում, ե՛ւ Իրանում, ե՛ւ Հյուսիսային Կորեայում: Դրա համար պետք է ընդհանրապես հրաժարվել այդ պատժամիջոցներից»,- ասել է նա:

«ԱՄՆ-ն բացարձակ անքաղաքավարորեն իր օրենսդրությունը կիրառում է այլ երկրներում,- շարունակել է Լավրովը: - Մերթ փարիզյան բանկում են հայտնաբերում ամերիկյան օրենսդրության խախտում, չնայած այդ բանկը ոչ մի խախտում չի կատարել ֆրանսիական եւ եվրոպական օրենսդրության տեսանկյունից եւ սպասարկել է Իրանի հետ գործարքները: Հետո եղավ նման ինչ-որ բան գերմանական ընկերության դեպքում: Նրանք իրենց կանոններն են մտցնում, բայց մեզ մոտ դա կանվանեին հասկացություններ. աշխատում են ոչ թե ԱՀԿ սկզբունքներով, այլ իրենց հասկացություններով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ