Պակիստանի վարչապետը զինված ուժերին լիազորել է «վճռականորեն եւ համակողմանիորեն արձագանքել Հնդկաստանի կողմից ցանկացած ագրեսիայի կամ դժբախտ պատահարի՝ հայտնում է AP-ն։
Հնդկաստանը հայտարարել էր, որ համաչափ պատասխան կտա Քաշմիրի վիճելի շրջաններում անցյալ շաբաթ տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետեւանքով զոհվել էր 40 հնդիկ զինվորական։
Պակիստանի վարչապետ Իմրան Խանն այդ մասին հայտարարել էր երկրի Ազգային անվտանգության կոմիտեի նիստից հետո։ Հայտարարությունում ասվում է, որ Պակիստանը մասնակից չէ հարձակմանը։