News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ակնկալվում է, որ Չինաստանն ԱՄՆ-ին կառաջարկի ներմուծել տարեկան 30 մլրդ դոլարի գյուղտնտարտադրանք, տեղեկացնում է Bloomberg-ը։

Reuters-ի տվյալներով՝ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները դիտարկում են 10 միջոց, որոնք թույլ կտան Չինաստանին կրճատել առեւտրային պրոֆիցիտը Միացյալ Նահանգների հետ, ներառյալ գյուղտնտարտադրանքը, էներգիան եւ այլ ապրանքներ։

Երկու երկրների ներկայացուցիչները շարունակում են բանակցությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հայտարարել է, որ երկու երկրները հասել են առաջընթացի առեւտրային բանակցություններում։ Թրամփը նախատեսել է, որ կարող է տեղափոխել չինական ապրանքների ներմուծման լրացուցիչ մաքսատուրքեր մտցնելու մարտի 1-ի վերջնաժամկետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ