Թրամփը ԱՄՆ հեռահաղորդակցական ընկերություններին կոչ է արել ակտիվացնել 5G ցանցերի ստեղծման աշխատանքը՝ հայտարարելով, որ նրանք հետ են մնում եւ վտանգ կա, որ չեն հասնի այլ երկրների ձեռքբերումներին։
«Ես ուզում եմ, որ ԱՄՆ-ում, որքան հնարավոր է արագ, հայտնվեն 5G եւ նույնիսկ 6G տեխնոլոգիաներ։ Դրանք շատ ավելի հզոր են, արագ եւ խելացի, քան այժմյան ստանդարտը։ Ամերիկյան ընկերությունները պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը կամ մնան հետեւում։ Չկա որեւէ պատճառ, որի համար մենք պետք է հետ մնանք նրանից, ինչը ապագայինն է։ Ես ուզում եմ, որ ԱՄՆ-ը հաղթի մրցակցությունում, ոչ թե այժմյան առաջատար տեխնոլոգիաների արգելափակման ճանապարհով։ Մենք պետք է միշտ առաջատար լինենք բոլոր հարցերում, հատկապես երբ խոսքը վերաբերում է տեխնոլոգիաների գրավիչ աշխարհին»,- Twitter-ում գրել է նա։