News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցը Վաշինգտոնում  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո  աջակցել է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի նախագծին, որը կմիացնի Գերմանիան եւ Ռուսաստանը:

Թրամփի հետ բանակցությունները նա «շատ հակասական» է անվանել: Կուրցի խոսքով՝  նրանք խոսել են գազամուղի տեղադրման մասին, որին Վաշինգտոնը դեմ է:

«Ավստրիան աջակցում է նախագծին, քանի որ նրան անհրաժեշտ է էներգառեսուրսի անվտանգ մատակարարում», -ասել է Կուրցը:

«Վերջապես ԵՄ-ում այդ նախագծի շրջանակում համաձայնություն կա», - հավելել է նա, գրում է  DW-ն:

Ավստրիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Եվրոպան պատրաստակամ  է նաեւ ԱՄՆ-ից հեղուկ բնական գազի մատակարարման հարցում: Այնուամենայնիվ, ռուսական գազի գինը այժմ ավելի շահավետ է, ուստի այս տարբերակը «ավելի գրավիչ է»:

Կուրցի խոսքով, նախկինում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Թրամփը կարող է հասկանալ այս հարցում «շահերի տարբերությունը»:

 Ավստրիայի կանցլերը նաեւ պատասխանել է լրագրողին, ով նշել է, որ վարչապետ դառնալու պահից Կուրցը միայն մեկ անգամ է հանդիպել Թրամփին, մինչդեռ 2018 թվականին նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առնվազն չորս հանդիպում է անցկացրել: «Ես չէի ասի, որ մենք ավելի լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, քան աշխարհի մյուս երկրների», - ընդգծել է նա:

«Ես ավելի շուտ կնշեի, որ Ռուսաստանը ավանդաբար մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Ավստրիայի հանդեպ եւ այդ կապակցությամբ ավելի ակտիվորեն շփվում է Ավստրիայի կառավարության, Դաշնային կանցլերի եւ նախագահի ներկայացուցիչների հետ, քան դա անում է ԱՄՆ-ն», - ասել է  նա:

«Ես ինձ հարմարավետ եմ զգում կենտրոնական դիրք զբաղեցնելով, Եվրոպայում լավ հարաբերություններ պահպանելով Արեւմուտքի եև Արեւելքի հետ, ինչպես նաեւ լավ կապեր ունենալով գերտերությունների հետ», - ասել  է կանցլերը:

Փետրվարի 20-ին Կուրցը եւ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը բանակցություններ են անցկացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ