News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը որոշիչ քվեարկություն կանցկացնի այն հարցով, թե արժի արդյոք շարունակել ԵՄ-ում Անկարայի անդամության բանակցությունները մինչեւ Թուրքիայում կկայանան տեղական ինքնակառավարման ընտրությունները՝ հայտնում է Bloomberg-ը։

Նախօրեին Եվրախորհրդարանի հանձնաժողովը քվեարկել էր բազմամյա բանակցությունների օգտին, որոնք տապալվել էին Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի եւ իշխանությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքում կենտրոնացնելու պատճառով։ Եվրախորհրդարանում վերջնական քվեարկության ամսաթիվը դեռեւս նշանակված չէ, սակայն այն կանցկացվի մինչեւ մարտի 31-ը, երբ Թուրքիայում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

ՆԱՏՕ-ում իր դաշնակցի հետ հարաբերությունների մասին Եվրախորհրդարանի որոշումը որոշիչ նշանակություն կունենա, քանի որ Անկարայի համագործակցությունը կենսականորեն կարեւոր նշանակություն ունի Մերձավոր Արեւելքից եւ այլ տեղերից միլիոնավոր փախստականների հոսքը դեպի Եվրոպա կասեցնելու հարցում։ Թուրքիայի դեմ քվեարկությունը կարող է ձեռնտու լինել Էրդողանի կուսակցության համար՝ ամրապնդելով նրա այն պնդումները, որ Եվրոպան դիվանագիտական քարոզչություն է սկսել երկրի դեմ։  

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Ակսոյը հայտարարել է, որ զեկույցի նախագիծը լի է «անհիմն մեղադրանքներով եւ Թուրքիայի դեմ Եվրախորհրդարանի նախապաշարմունքների նոր դրսեւորում է»։ Նա հույս է հայտնել, որ ամփոփիչ զեկույցում Թուրքիայի առարկությունները հաշվի կառնվեն։

Նոյեմբերին եվրահանձնակատար Յոհաննես Խանը հայտարարել էր, որ Թուրքիայի եւ ԵՄ-ի համար «առավել ազնիվ» կլիներ դադարեցնել անդամակցության բանակցությունները, քանի որ դա տեսանելի ապագայում անիրականանալի է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ