News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվել քաղաքացիական պաշտպանության մարզում՝ «ԱՀ քաղաքացիական պաշտպանության կառավարման կետերի եւ բնակչության գործողությունները «Օդային տագնապ» եւ ազդանշանների տրման դեպքում» թեմայով:

Մարզման ընթացքին հետեւել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:

Մարզման նպատակն էր՝ ստուգել ՔՊ կառավարման մարմինների քաղաքացիական պաշտպանության ղեկավարման կազմակերպման պատրաստականությունը՝ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում:

Կատարելագործվել են հանրապետական եւ շրջանային (Ստեփանակերտ քաղաքի) ղեկավար մարմինների եւ քաղաքացիական պաշտպանության շտաբների ունակությունները ռազմական գործողությունների հանկարծակի վերսկսման պայմաններում տեղեկատվության հավաքման, մշակման եւ Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետին առաջարկությունների ժամանակին ներկայացման գործում՝ քաղաքացիական պաշտպանության որոշման ընդունման համար:

Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական եւ շրջանային (Ստեփանակերտ քաղաքի) ծառայությունները գործնականորեն նախապատրաստվել եւ Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ, ԱԻՊԾ տնօրեն գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանին են ներկայացրել ստեղծված իրավիճակում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման եւ համակողմանի ապահովման վերաբերյալ առաջարկությունները:

«Օդային տագնապ»-ի նպատակն էր՝ նաեւ մարզել քաղաքացիական պաշտպանության կառավարման կետերի եւ Արցախի Հանրապետության բնակչության գործողությունները «Օդային տագնապ» եւ «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում:

Տպել
Ամենաշատ