News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը, դատելով ամեն ինչից, տեղյակ չէ ամբողջ աշխարհում հոմոսեքսուալիզմը ապաքրեականացնելու իր վարչակազմի ծրագրերից։

Այն հաղորդագրությունից հետո, որ Թրամփի վարչակազմը հոմոսեքսուալիզմն ապաքաղաքականացնելու խոշոր քարոզչություն կսկսի, լրագրողը հետաքրքրվել է Թրամփից, թե ինչ գործողություններ է ձեռնարկում իր վարչակազմը այդ ուղղությամբ եւ ինչի համար է դա անում։

Թրամփը խնդրել է կրկնել հարցը, իսկ այնուհետեւ ասել է․ «Ես չգիտեմ՝ ինչ հաղորդագրության մասին եք դուք ասում։ Մենք շատ զեկույցներ ունենք»։

Ավելի վաղ NBC News-ը հայտնել էր, որ Սպիտակ տունը մտադիր է տասնյակ երկրներում, որտեղ արգելված են հոմոսեքսուալ հարաբերությունները, օրենքները փոխելու քարոզչություն սկսել։ NBC News-ը նաեւ նշել էր, որ այդ ծրագիրն ուղղված է Իրանի իրավապաշտպան գործունեության դատապարտմանը։

Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը, ով բացահայտ գեյ է, ծրագրում է ղեկավարել քարոզչությունը եւ արդեն դա քննարկել է ողջ Եվրոպայում տասնյակ ԼԳԲՏ ակտիվիստների հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ