News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այսօր, կառավարության նիստին վարչապետ Փաշինյանը հետհեղափոխական մի քանի սկզբունք ճշտեց։ Սա, ասաց, 17 թվի կարմիրների հեղափոխությունը չէ, մերը համերաշխությունն է ու սերը, եւ պետք է յուրաքանչյուրը ուղղվելու շանս ունենան։ Ասֆալտին փռելու եւ պատեպատ տալու մեթոդները եւս չեն մերժելու․ դրանք սպասվում են բոլոր նրանց, ովքեր կփորձեն վերակենդանացնել նախահեղափոխական արժեքները։

Մի գործիք էլ կա, որով կարելի էր հիմնովին փոխել կառավարման համակարգը, գերանդին է՝ աջ ու ձախ հնձելու համար։ Հիշեցնելով սրա հնարավորությունը՝ Փաշինյանը այնուամենայնիվ հրաժարվեց  ձեռքը մեկնել գերանդուն։

Կառավարությունը հավանություն տվեց «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագծին: Այս փաթեթով ակնալում են բացահայտել հանքերի բոլոր իրական սեփականատերերին։

Պաշտպանության նախարարությունը փորձնական ծրագիր է սկսում՝ զինված ուժերի պարենավորումը պատվիրակելով մասնավորին։ Ըստ այդ ծրագրի՝ կապիտալ նորոգվելու են ճաշարաններն ու պահեստները, համալրվելու է դրանց գույքը, զինվորական մենյուն էլ մեծանալու է։

Սերժ Սարգսյանի երկու եղբայրների մասին տեղեկություններ հայտնեց ԱԱԾ տնօրենը։  Նախ ասաց, որ բացի 18 ու կես միլիոն դոլարից՝ Ալեքսանդր Սարգսյանը 11 ու կես միլիոն դոլար էլ վճարել է հարկային պարտավորությունների չարաշահումների եւ այլ ակտերով։ Իսկ հետախուզվող Լեւոն Սարգսյանի տեղը ԱԱԾ-ին հայտնի է։

«Արամ Սիմոնյանը ստում է»․ Կրթության նախարարը «լայվով» պատասխանեց ռեկտորին, որ հայտարարել էր, թե համալսարանի 100-ամյակը չի նշվելու, որովհետեւ ռեկտորն ինքն է։ Ըստ նախարարի՝ միջոցառումը լինելու է, բայց ցանկալի է՝ առանց Սիմոնյանի։ Նրանց զրույցի ընթացքում Սիմոնյանը նաեւ ասել է, որ եթե իր դեմ քրեական գործ հարուցվի, ԵՊՀ-ն իրեն պետք է, որպեսզի պաշտպանվի։ Ռեկտորը արձագանքեց այս «լայվին» եւ իր դեմ սկսված ճնշումների պատճառներից մեկը համարեց իր կուսակցական պատկանելությունը։

5 քրեական գործ, որ առնչվում են խաղաղ պայմաններում մահացած զինծառայողներին, Քննչական կոմիտեն կվերաբացի։ Սակայն այս խոստացված արդարությանը սեւազգեստ ծնողները չեն հավատում։

Մահացած զինծառայող Լևոն Թորոսյանի ծնողներն էլ մտավախություն ունեն, որ մեղավորներն անպատիժ կմնան․ նրանք պնդեցին՝ որդուն սպանել են` դաժանաբար ծեծելով և տանջելով: 19-ամյա ժամկետային զինծառայողը մահացել է 2018-ի մայիսի 6-ին, մարտական դիրքում՝ հրազենային գնդակից։

Մի ցուցարար, որ օրեր առաջ ոչնչի համար մեծ պարգեւատրում էր պահանջում, այսօր կառավարության շենքի մոտ եկել էր նոր պաստառով․ նա վարչապետից պահանջում էր իրեն անեսթեզիայի ենթարկել, որպեսզի ինքն էլ քաղցր քուն մտնի, ինչպես, ըստ նրա, ամբողջ ժողովուրդն է։

Հայաստանում փետրվարի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, ցերեկը՝ +9+11։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ