News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եղեգնաձորի «Տարոն» ԲԲԸ տրիկոտաժի գործարանը մասնավորեցվել է 1998 թվականին, և շուրջ քսան տարի է, ինչ չի շահագործվում: NEWS.am-ի հետ զրույցում գործարանի տնօրեն Հայկ Իսախանյանն ասաց, որ կառավարությունը հրապարակել է ընկերության պարտավորությունները, սակայն այդ որոշումը ՊԵԿ-ը չի ընդունում. «ՊԵԿ-ը ասում է` ինչ թիվ ասենք, պետք է բերեք՝ մուծեք: ՊԵԿ-ը, լինելով կառավարության ենթակա կառույց, չի կատարում կառավարության որոշումները: Մենք կլոր 20 տարի դատարաններում մեր ընկերության իրավունքներն ենք փորձում պաշտպանել, մեր ունեցվածքը պաշտպանել, անօրինականությունների պատճառով հայտնվել ենք լուծարման, սնանկացման եզրին»,- ասաց նա:

Հայկ Իսախանյանն ասաց, որ բազմաթիվ նամակներ են գրել ներկայիս կառավարությանը և եթե իրենց խնդիրն արձագանք չստանա, ապա նմանատիպ ակցիաներ կկազմակերպեն տարբեր դեսպանատների առջև. «Ակցիաներ կանենք այն բոլոր դեսպանատների առաջ, որոնց երկրներից հայերը ներդրումներ են անում, որպեսզի անտեղի ներդրումներ չանեն, որովհետև անօրինականությունների պատճառով ներդումները փոշիանում են մեր երկրում»,- ասաց նա:

Տնօրենի խոսքով`գործարանում աշխատում էին 800-ից 1200 բանվոր, որոնք այժմ գործազուրկ են:

Նշենք, որ գործարանի աշխատակիցներն այսօր` փետրվարի 21-ին, եկել էին կառավարության շենքի առաջ` պահանջելով պարտավորեցնել ՊԵԿ-ին` կատարել կառավարության որոշումը և թույլ տալ իրենց աշխատել:

Տպել
Ամենաշատ