News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ մաքսային եւ սահմանապահ հսկողության ծառայությունը մետամֆետամինի խմբաքանակ է հայտնաբերել՝ թաքցրած սառեցված ելակի մեջ, հայտնում է The Independent-ը:

Փետրվարի 16-ին հատապտուղի խմբաքանակը տեղափոխող բեռնատարը ստուգելու համար կանգնեցվել է Ռիո Գրանդե գետի վրայով անցնող Ֆարր-Ռեյնոս կամրջի վար, որը միացնում է Մեքսիկան եւ ԱՄՆ-ն: Այն ստուգելիս ելակի մեջ հայտնաբերվել է մետամֆետամինի 350 փաթեթ:

Արդյունքում առգրավվել է 411 կգ թմրանյութ, որի արժեքը կազմում է 12,7 մլն դոլար: Բեռնատարի 42-ամյա վարորդը, որը Մեքսիկայի քաղաքացի է, կալանավորվել է: Իշխանություններն առգրավել են նաեւ նրա բեռնատարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ