News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իսկապես մտահոգիչ էին: «Անկախ նրանից, թե պետական պաշտոնյաների, պետական կառավարման համակարգում ընդգրկված աշխատողների որ մասն է ընդգրկված եղել հեղափոխական գործընթացների մեջ, որ մասն է կողմնակից եղել, որ մասն է հակառակորդ եղել` այսօր ՀՀ կառավարության, պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրն է գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության, ՀՀ օրենքների եւ Սահմանադրության շրջանակներում:

Բոլորն ունեին շանս նոր արժեքներին եւ համակարգին ինտեգրվելու եւ այդ արժեքները որդեգրելու, բայց նախահեղափոխական արժեքները, հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու: Համենայն դեպս, ես՝ որպես ՀՀ վարչապետ, դա համարում եմ իմ անձնական պարտավորությունը, եւ այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձեւով՝ լինի դա ասֆալտի վրա պառկացնելով, թե՛ լինի դա պատերին տալով, թե՛ լինի դա որեւէ այլ, իհարկե, օրինական միջոցներով»,- ասել է Փաշինյանը:

Հասկանալի է` եթե Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս նման նախազգուշացումներով կառավարության նիստին, նշանակում է` կան նախադրյալներ: Եթե հիշում եք, Փաշինյանը նախկինում հենց ԱԺ ամբիոնից խոսել էր մինչեւ հեղափոխությունը ամենասկզբունքային ու ամենամաքուր հանդես եկած, բայց հեղափոխությունից հետո «քանդուքարափ» եղած պաշտոնյաների մասին, նաեւ ֆեյսբուքյան ակտիվիստից պետական պաշտոնյա դարձած, սակայն ակտիվիստի գործելաոճը չթողած պաշտոնյաների մասին: Չնայած այս նախազգուշացումներին` հասցեատերերը հետեւություններ կարծես չեն արել:

Եվ այս իրավիճակում հետաքրքիր է՝ ինչու է հապաղում վարչապետ Փաշինյանն ու չի դիմում կտրուկ մեթոդների. չէ՞ որ թավշյա հեղափոխությունից հետո սահմանված «ադապտացիոն շրջանը» վաղուց պետք է ավարտված լիներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
Ապա՝ նույն ժամանակահատվածում, պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան...
«Փաստ».  Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում
Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ...
«Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի
Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը...
«Ժողովուրդ». Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184
Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է...
«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում
Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Ամենաշատ