News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն պես մայրաքաղաքում ապօրինի շինությունների ապամոնտաժման ցավոտ գործընթացը սկսելուց հետո քաղաքապետ Հայկ Մարությանը գլխացավանքների մեջ է հայտնվել։ Նրա դեմ դատական հայցեր են հարուցվել, մի քանիսն էլ ճանապարհին են։

Առաջին «ծիծեռնակը» մեծ աղմուկ-աղաղակով Նոր Նորք համայնքում ապամոնտաժված շինության գործն է, որի սեփականատերը քաղաքապետի դեմ վարչական դատարան հայց է ներկայացրել։ Քաղաքացի Դավիթ Ահարոնյանը պահանջում է չեղարկել քաղաքապետի որոշումը և վարչական տույժ սահմանել շինությունն ապամոնտաժողների նկատմամբ։ Նախնական դատական նիստը նշանակված է փետրվարի 27-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ