News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո ամենադժվար կացության մեջ է հայտնվել ոստիկանությունը։ Եվ ամենաշատն է քննադատության թիրախում, եւ ոստիկանության աշխատակիցներն են դժգոհ, որ «հեղափոխությունն» իրենց աշխատավարձի վրա չազդեց, եւ իշխանության ներսում ոստիկանապետի աշխատանքից ոգեւորված չեն, եւ հանցագործությունների թվի ավելացում կա։

Այլ խոսքով, իշխանափոխությունը ոստիկանության «վրա չեկավ»։ Բայց այս ամենին գումարվում է նաեւ մյուս, ոչ պակաս կարեւոր բաղադրիչը. չգիտես ինչու այդ պետական կառույցն արժեզրկելու խնդիր է դրված։ Ուշագրավ էր, որ վերջերս դատարանում ոստիկանապետին նետված անվայել խոսքն այդպես էլ ոչ մի պաշտոնյա ու իշխանական պատգամավոր չդատապարտեցին, ավելին, անարձագանք թողեցին։ Տպավորություն էր, որ դա խիստ սովորական բան է։ (Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստին ներկա Վալերի Օսիպյանին այդ ուժի անդամներից մեկը անվանեց «լակոտ»):

Այս հարցին խորհրդարանում անդրադարձավ միայն Նիկոլ Փաշինյանը, բայց ինչպես ասում են, լավ է չանդրադառնար։ «Հա՛, ոհմակը պիտի հարձակվե՞ր, պիտի պադյեզդներում ծեծեի՞ն, պիտի իրիկունները ընտանիքի անդամներին զանգեին տեռորի ենթարկեի՞ն»,- նյարդային ասաց նա։ Քաղաքական գնահատականը, փաստորեն, այլ կերպ չի՞ լինում։ Միայն, ըստ վարչապետի, կա «հին» մեթոդը կամ էլ ոչի՞նչ։

Գուցե այս հայտարարությունից ու ոստիկանության հանդեպ ձեւավորված նման մթնոլորտի պատճառով է, որ օրերս իշխանամերձ լրատվամիջոցի աղբյուրը տեղեկացրել է, որ Սաշիկ Սարգսյանի «Ֆրանկլին Գոնսալես» որդին զանգել ու սպառնացել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային. «Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, ինձ հետախուզես ու մի հատ էլ բռնել տաս, մոռացե՞լ ես, թե դու ով ես… Գլուխս եք կորցրել, մեկ է` չեմ գալու, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից»: Ահա այս տոնով են խոսում նոր Հայաստանի ոստիկանության հետ ու սա, ըստ Փաշինյանի, կարող է եւ նորմալ համարվել։ Հո «պադյեզդներում» չե՞ն ծեծի կամ էլ դալաններում։ Այդպես միմիայն նախկիններն էին «փրկում» պետական կառույցների հեղինակությունը։

Բայց նաեւ շատ ավելի դիտարժան է, որ այս տեղեկությունն իշխանական շրջապատից է սպրդում մամուլ եւ հենց իշխանամերձ լրատվամիջոցով, ինչը նշանակում է, որ ոստիկանության վարկանիշը «գցելու» գործուն քայլեր հենց ներսից են կատարվում։ Իսկ այս դեպքում դրսից «օգնողները» միայն հեշտացնում են ներսինների գործը։

Ի դեպ, մյուս շաբաթ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է կանչելու ոստիկանապետին։ Տեսնես՝ Վալերի Օսիպյանը կդժգոհի՞, որ որպես ոստիկանապետ, այդ պատգամավորներից ոչ մեկն իր «թասիբը» չպահեց, թե՞ քաղցր վերհուշով կմտաբերի «հին» Հայաստանը, երբ ընդունված էր նման դեպքում «ոհմակով հարձակվել ու պադյեզդում ծեծել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
Ապա՝ նույն ժամանակահատվածում, պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան...
«Փաստ».  Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում
Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ...
«Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի
Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը...
«Ժողովուրդ». Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184
Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է...
«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում
Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Ամենաշատ