News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել  է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչապետը մանրամասներ է ներկայացրել հունվարին Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպումից:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում Դավոսում Փաշինյանը արցախյան հակամարտության շուրջ առկա ինչ–ինչ թեզերի շուրջ ոչ արմատական, բայց որոշ համաձայնությունների է եկել, որոնց մասին ՄԽ համանախագահները տեղյակ են պահվել հանդիպումից անմիջապես հետո, սակայն, արարողակարգի համաձայն, տարածաշրջանային այցի ընթացքում դրա մասին արդեն խոսվում է պաշտոնական հաղորդագրությամբ: 

Թերթի աղբյուրը վստահեցնում է, որ այդ համաձայնությունների հետ կապված համանախագահները լուրջ ոգեւորվածության մեջ են: Բանն այն է, որ համանախագահներին ուրախացնում է այն փաստը, որ հեղափոխությունից հետո բանակցությունների՝ որոշակիորեն արգելակված գործընթացը սոսկ ճանաչողականից մտնում է «կառուցողական հուն»: Նաեւ դրանով էր պայմանավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, քանզի արդեն վերլուծություններ էին կատարվում, որ նրանք ստվերվում են «ոչ պաշտոնական» եւ «ինքնուրույն» բանակցությունների ֆոնին:

Ի դեպ, կառավարամերձ մեր աղբյուրները պնդում են, որ վարչապետ Փաշինյանն իր թիմակիցներին «սաստել» է Արցախի հիմնահարցով մի շարք հարցազրույցների համար եւ կոչ է արել այս թեմայով որեւէ հրապարակային մեկնաբանություն չանել առանց իր հետ համաձաայնեցնելու՝ «բլթոցներից» խուսափելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ