News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանը Սաուդյան Արաբիայի տնտեսության մեջ «վիթխարի ներուժ» է տեսնում եւ ցանկանում է ավելի շատ համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ կապված Պեկին Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի այցի հետ, փոխանցում է Reuters-ը:

Գահաժառանգ արքայազնն այցի շրջանակում կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, որը Մերձավոր Արեւելքում Չինաստանի ներկայությունը դարձրել է երկրի արտաքին քաղաքականության առանցքային նպատակը:

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետական նախարար Ադել ալ Ջուբեյրի հետ հանդիպման ժամանակ Վան Ին նշել է, որ 2 երկրների հարաբերությունների հիմնական հատկանիշը փոխադարձ հարգանքն է, ըմբռնումը եւ աջակցությունը: «Աշխարհի բոլոր երկրները զարգանալու իրավունք ունեն, եւ Սաուդյան Արաբիան համարվում է մեծ ներուժ ունեցող ձեւավորված շուկայով երկիր»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ Չինաստանն աջակցում է իր տնտեսության դիվերսիֆիկացման Սաուդյան Արաբիայի ջանքերին եւ պատրաստ է համագործակցությունը խորացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Saudi Aramco-ն, որն աշխարհում խոշորագույն նավթ արտահանողներից է, չինական պաշտպանական կոնգլոմերատ Norinco-ի հետ համաձայնագիր կկնքի Լյաոնին նահանգում նավթամշակման ձեռնարկության շինարարության եւ նավթաքիմիական նախագծի մասին:

Ներդրումները Սաուդյան Արաբիային կօգնեն վերադարձնել Չինաստանում խոշոր նավթ արտահանողի դիրքը, որը վերջին 3 տարիներին գրավել է Ռուսաստանը: Saudi Aramco-ն մտադիր է շուկայում իր բաժինը մեծացնել՝ չինական ոչ պետական մշակողների հետ մատակարարման պայմանագրեր կնքելով:

Վան Ին նշել է, որ երկու երկրները բախվում են ահաբեկչության եւ ծայրահեղւթյան սպառնալիքներին ու պետք է համագործակցությունն ամրապնդեն հանուն անվտանգության եւ կայունության ապահովման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ