News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան զգուշացրել է, որ 2019 թվականին իրեն սպառնում է պարենամթեքրի դեֆիցիտ մոտ 1,4 մլն տոննայի չափով, եւ երկիրը ստիպված է կրկնակի կրճատել կերակրաբաժինները։

Փհենյանը սրանում մեղադրում է եղանակային պայմանները եւ ՄԱԿ պատժամիջոցները, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցչության հայտարարությանը։

«Հյուսիսային Կորեայի կառավարությունը կոչ է անում միջազգային կազմակերպություններին շտապ արձագանքել պարենային իրավիճակի լուծմանը»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ պարենամթերքի արտադրությունը Հյուսիսային Կորեայում անցած տարի կազմել է 4,951 մլն տոննա, ինչը 503 հազար տոննայով քիչ է, քան 2017-ին։ ՄԱԿ-ը հաստատել է այս թվերը որպես պաշտոնական կառավարական տվյալներ, որոնք ներկայացվել են հունվարի վերջին, եւ նշել, որ սննդամթերքների արտադրությունը Հյուսիսային Կորեայում ներառում է բրինձը, ցորենը, կարտոֆիլն ու սոյայի հատիկները։

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ մտադիր է ներմուծել մոտ 200 հազար տոննա պարեն եւ արտադրել մոտ 400 հազար տոննա, բայց դա բավարար չէ, եւ հունվարից ամենօրկյա կերակրացանկը կրճատվել է մեկ մարդու համար 300 գրամով։

ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչները եւ օգնության ցուցաբերման խմբերը Հյուսիսային Կորեայում խորհրդակցում են կառավարության հետ, որպեսզի «ավելի լավ հասկանան պարենային անվտանգության հետ կապված իրավիճակի ազդեցությունը բնակչության առավել խոցելի շերտերի վրա՝ նրանց մարդասիրական պահանջմունքները բավարարելու շուտափույթ միջոցներ ընդունելու նպատակով»,- ասել է ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը։

ՄԱԿ գնահատականներով՝  ընդհանուր առմամբ Հյուսիսային Կորեայի բնակիչների մոտ 41 տոկոսը թերսնվում է։

Եղանակային վատ պայմաններից բացի՝ Հյուսիսային Կորեան այս իրավիճակի մեջ մեղադրում է նաեւ ՄԱԿ պատժամիջոցները, որոնցով սահմանափակվում են գյուղատնտեսական նյութերի եւ վառելիքի մատակարարումները գյուղատնտեսության հատվածի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ