News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինական պետական հաստատությունները, ընկերությունները եւ մասնավոր անձինք 2018-ին ենթարկվել են ամենամեծ թվով հաքերային գրոհների։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը, իշխանություններն ամեն օր ուղղորդված ավելորդ թրաֆիկը գեներացնելու միջինը 800 մլն փորձ են գրանցել։

Պեկինի Knownsec Information Technology ընկերության տվյալներով՝ Չինաստանում ցանցային կոտրումների ամենամեծ թվաքանակը բաժին է ընկել անցած տարվա օգոստոսին, երբ երկիրն օրական ավելի քան 4,9 մլրդ կիբեգրոհի է ենթարկվել՝ սերվերները խափանելու նպատակով։ Փորձերի մեծ մասը նախաձեռնվել է կառավարական կայքերի դեմ, որոնցում պահվում է արժեքավոր տեղեկատվություն, ինչպես նաեւ ֆինանսական սեկտորի ձեռնարկությունների, մշակութային եւ ժամանցային ընկերությունների դեմ։

Անցկացված վերլուծության համաձայն՝ ցանցային գրոհների 97 տոկոսը նախաձեռնվել է մայրցամաքային Չինաստանի տարածքից, մնացած 3 տոկոսը՝ արտասահմանից։ Բացահայտված օրինաչափությունից հետեւում է, որ չինական հաքերները նախընտրում են գործել աշխատանքային օրերին, քանի որ շաբաթվա վերջին՝ հանգստյան օրերին, նրանց ակտիվությունը շատ ավելի ցածր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ