News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Կասեմ Սուլեյմանին Պակիստանին  կոչ է արել միջոցներ ձեռնարկել ` ահաբեկիչների անդրսահմանային հարձակումները դադարեցնելու համար, գրում  է Fars-ը:

«Մենք միշտ Պակիստանին օգնություն ենք առաջարկել, բայց ես հարց ունեմ Պակիստանի կառավարությանը՝ ու՞ր եք դուք գնում: Դուք անկայություն եք առաջացրել բոլոր հարեւանների հետ սահմանների երկայնքով եւ նույնն ուզում եք եւս մեկ հարեւանի հետ սահմանին լինի՞» - ասել է Սուլեյմանին:

Պակիստանի կառավարությանը դիմելով՝ Սուլեյմանին նշել է. «Դուք ունեք ատոմային ռումբեր եւ չեք կարող ոչնչացնել ահաբեկչական խու՞մբը: Որքան մարդ է մահացել ձեր կողմից տարբեր ահաբեկչական գործողությունների ընթացքում: Մեզ պետք չեն ձեր ցավակցությունները, դրանք չեն օգնի Իրանի ժողովրդին »:

«Ես պակիստանցիներին ասում եմ, որ Սաուդյան Արաբիայի փողերն ազդել են Պակիստանի վրա եւ նրանք (սաուդցիները) այդպիսով ցանկանում են ոչնչացնել Պակիստանը», - ասել է նա:

Սուլեյմանին զգուշացրել է, որ Պակիստանբի բանակը չպետք է թույլ տա սաուդցի հանցագործի  մի քանի միլիարդ դոլարներին այրել մուսուլմանների ավտոբուսը եւ ֆինանսավորել տարածաշրջանում այլ ահաբեկչական գործողություններ:

Նա Պակիստնին կոչ է արել չփորձել Իրանի համբերությունը, քանի որ բոլոր նրանք, ովքեր արել են այդ, կոշտ պատասխան  են ստացել: Սուլեյմանին հավաստիացրել  է, որ Իրանը վրեժ կլուծի ահաբեկիչներից, որոնք պայթեցրել են ԻՀՊԿ անդամներին տեղափոխող ավտոբուսը, որտեղ էլ որ նրանք լինեն:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին ԻՀՊԿ անդամներին տեղափոխող ավտոբուսին հարվածել էր մահապարտ ահաբեկչի մեքենան, արդյունքում մահացել էր 27 մարդ: Պատասխանատվությունը ստանձնել էր Պակիստանի ահաբեկչական խմբավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ