News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը ամբարտակներ է կառուցում, որպեսզի կանխի ջրի իր բաժնի հայտնվելը Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի հատվածում։ Այսկերպ Դելին փորձում է պատժել իր վաղեմի մրցակցին անցած շաբաթվա ահաբեկչական գործողության համար, որի հետեւանքով զոհվել է 40 հնդիկ զինվորական, տեղեկացնում է AP-ը։

Ջրային պաշարների նախարար Նիթին Գադկարին ասել է, որ Հնդկաստանը կօգտագործի երեք գետերի ջրի իր բաժինը՝ օգնելու համար հնդկական նահանգներին։

Պակիստանը (200 մլն բնակչությամբ), որի տնտեսությունը զգալիորեն հիմնված է գյուղատնտեսության վրա, երկյուղներ ունի, որ Հնդկաստանը կարող է միջամտել 1960 թվականի Ջրի մասին համաձայնագրին, որը կնքվել է Համաշխարհային բանկի միջնորդությամբ։ Համաձայնագրով նախատեսվում է երեք գետերի ջրերի անխափան հոսք Քաշմիրով եւ դեպի Պակիստան։

Պայմանագիրը գործել է՝ չնայած երկու երկրների միջեւ 1947-ից ի վեր տեղի ունեցած երեք պատերազմներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ