News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը փետրվարի 21-ին հանդիպել է Թուրքմենստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Բատըր Բազարովի (Batyr Bazarow) հետ:

ՀՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2019թ. կեսին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների համատեքստում քննարկվել է դրա օրակարգի ֆինանսատնտեսական հատվածում ներառվելիք հարցերի շրջանակը:

Անդրադարձ է կատարվել Թուրքմենստանում Հայաստանի առեւտրի տան բացման հնարավորությանը, թուրքմենական շուկայում հայկական կապիտալով ընկերությունների ներգրավման հեռանկարներին եւ երկկողմ տնտեսական հարաբերությունների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների տնտեսական հարաբերությունների ակտիվացման եւ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությունը եւ պայմանավորվել են հետագայում եւս շարունակել ոլորտային համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ