News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) առաջիկա տարում կարող է մնալ առանց լիարժեք գլխավոր քարտուղարի։ Այս պաշտոնում Բելառուսի Ազգային անվտանգության ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջողականության պատճառով, որը փորձում է այդ պաշտոնին հաստատել իր թեկնածուին, գրում է «Ъ»-ը»։

ՀԱՊԿ-ում հաշտվել են այն բանի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում եւս մեկ տարի լիարժեք գլխավոր քարտուղար չի լինի, որի պարտականությունները կշարունակի կատարել ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը։ «Ելնում ենք նրանից, որ մինչեւ 2020 թվականի սկիզբը ՀԱՊԿ-ը կղեկավարի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը»,- ասում է «Ъ»-ի տեղեկատվական աղբյուրը ՌԴ ԱԳՆ-ում։ ՀԱՊԿ-ին մոտ զրուցակիցը հաստատել է «Ъ»-ին նման մտայնությունը. «Սպասում ենք նշանակման հաջորդ տարի։ Կազմակերպությունում կոլապս եւ գործունեության կանգ չկա, աշխատում է պլաններին համապատասխան»։

Ստանիսլավ Զասի թեկնածությանն անցած տարեվերջին հավանություն էին տվել  կազմակերպության վեց պետություններից հինգը (ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը)։ Այդ երկրների նախագահները, ներառյալ Վլադիմիր Պուտինը, հանդիպել են թեկնածուի հետ եւ նրան հայտնել իրենց աջակցությունը։

Զասին չի ընդունել միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա դիրքորոշման պատճառով դաշինքում ծագել է անհամաձայնություն գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված։ Երեւանը, որը ժամկետից շուտ հետ կանչեց այս պաշտոնից իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին՝ հայրենիքում նրա դեմ բացված քրեական գործի առնչությամբ, ելնում էր այն բանից, որ նրան պետք է փոխարինի եւ եռամյա ժամկետը լրացնի Հայաստանի ներկայացուցիչը։

Սրա հետ չհամաձայնեցին մյուս գործընկերները, առաջին հերթին՝ Մինսկը, որը հավակնում է այդ դիրքին՝ փոխատեղման այբբենական սկզբունքի համաձայն։ Բայց նման որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Բանակցությունները տարբեր մակարդակներում ոչնչի չեն հանգեցրել եւ քանիցս առաջ են բերել տարաձայնություններ, քանի որ Նիկոլ Փաշինյանը համառում է։

ՀԱՊԿ երկրների առաջնորդների փակ հանդիպումների ժամանակ կրքերը երբեմն այնքան են թեժացել, որ «Ъ»-ի տեղեկություններով, նախագահներից մեկը զարյրութի պահին ՀՀ վարչապետին ասել է, որ գլխավոր քարտուղարին կնշանակեն առանց Երեւանին հաշվի առնելու:

Մեկ շաբաթ առաջ այս թեման նորից սկսեց ակտիվորեն քննարկվել: Մեկնաբանելով ՀԱՊԿ քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազն ասել էր, որ Մինսկը ըմբռնումով է մոտենում նրան, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում նախընտրական քարոզչության ժամանակ հնարավորություն չի ունեցել ընդունել Ստանիսլավ Զասին:

«Բայց այդ ժամակաշրջանն ավարտվել է , ուստի մենք ակնկալում ենք, որ հայկական կողմն առաջիկայում կհայտնի այդ հանդիպման ժամկետի մասին»,— հավելել է նա:

«Միջազգային ռազմաքաղաքական կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը  հյուրանոցի համար չէ, որը կարելի է ամրագրել, եթե անգամ այն նորից օգտագործելու հնարավորություն չկա »,— ասել էր Գլազը:

Երեւանում սակայն չեն շտապում Բելառուսի թեկնածուին հաստատելու հարցում: Պատասխանելով  «Ъ»-ի հարցին այն մասին, հնարավոր է արդյոք առաջիկայնում Ստանիսլավ Զասի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեջբերել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հայտարարությունը, ով ասել էր, որ նման հանդիպման մասին կոնկրետ պայմանավորվածություն չկա:

Խոսելով իրավական բազայի մասին, որը պետք է բարելավել, Երեւանում նկատի ունեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման կանոնները՝ պաշտոնը վաղաժամ լքելու դեպքում:

«Մեզ համար սկզբունքային է՝ որոշել խաղի կանոննները գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման պարագայում: Այդ կանոնների որոշման ժամանակ դրանց իրավաբականա ձեւակերպմանը զուգահեռ հնարավոր է  նոր գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ հարցերի մշակում՝ հաջորդ երեք տարիների համար»,- ասել է Հայատանի պետական կառույցներում «Ъ»-ի իրազեկ զրուցակիցը: Գլազի այն հայտարարության վերաբերյալ, որ ՀԱՊԿ-ն հյուրանոց չէ, նա նշել է. «Յուրաքանչյուր հյուրանոց ունի իր կանոնները: Վաղաժամ մուտքը լրացուցիչ վճար է ենթադրում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չի բացառվում, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանից դուրս գա. քաղաքագետ
Մեր անվտանգության երաշխիքը մեր մեջ է ու սա քաղաքագիտական օրենք է...
Արդյո՞ք ԱՄՆ-ը պետք է անհանգստանա Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններով. Just Security
Զենքի արտահանումը Հայաստան կարող է ներառել անօդաչու սարքերի դեմ պայքարելու...
Հիմա Դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի թե Հայաստանի. Միրզոյանը՝ Ռուստամյանին
Ես ԱԺ-ի կողմից եմ այստեղ: Խորհրդարանական երկրում, երբ ծրագիր է ընդունվում, ապա Կառավարությունը պարտավոր է իրականացնել այդ ծրագիրը...
Երևանը չի հասկանում՝ ինչպես են ՀԱՊԿ գործընկերները ներկայացնում Հվ. Կովկասում իրենց պատասխանատվության տարածքը. Միրզոյան 
Նախարարի խոսքով՝ հայկական կողմը գործադրել է հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի գա նվազագույն ընդունելի ձեւակերպման, որով կարող է դիմել կազմակերպությանը....
Սյունիքի հարցում Հայաստանը պետք է գործարքի գնա Ռուսաստանի և Իրանի հետ․ Արսեն Գասպարյան
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը, որը մղվում է Ուկրաինայում, կարող է պրոյեկտվել Կովկասում, և եթե մենք այս խաղը ճիշտ չխաղանք, կարող են լուրջ հետևանքներ լինել...
Թե՛ անվտանգության և թե՛ տնտեսական զարգացման առումով ամենաարդյունավետ ուղղությունը ԵՄ ինտեգրումն է. «Ազատ դեմոկրատներ»
Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը…
Ամենաշատ