News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի կալանավոր, Նորք–Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի ինքնազգացողությունը երեկ՝ փետրվարի 21–ին դարձյալ վատացել է, նրան տեղափոխել են ՔԿՀ–ի բուժկետ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Վարդանյանի պաշտպան Սիրուշ Աղվանյանը։

 Նշենք որ այսօր՝ փետրվարի 22–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում պետք է կայանար զինված խմբի գործով հերթական դատական նիստը, սակայն գործով նոր պաշտպան ներգարվվելու հետ կապված դատական նիստը հետաձգվեց։

Արթուր Վարդանյանն այսօր դժվարությամբ էր ներակայցել դատարան. նա  դժգոհում էր ձախ ձեռքի և ոտքի թուլությունից։ Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ Վարդանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նոր միջնորդություն են պատրաստվում ներկայացնել դատարանին։

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանն էլ NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ քրեակատարողական ծառայությունեւմ քննարկվում է Արթուր Վարդանյանին  քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցը։  Հիշեցնենք,  որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելել են Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Վարդանյանին, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը։ ՄԻՊ-ն արձանագրել էր,  որ Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:

Վարդանյանն այս գործով միակ ամբաստանյալն է, ով գտնվում է կալանքի տակ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ