News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանում մեկ տարում ինքնասպանության փորձերի թիվն ավելացել է 20 տոկոսով։ Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայության կապիտան Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքով՝ 2018-ին կատարվել է ինքնասպանության 500 փորձ, որոնցից 108-ը՝ մահացու ելքով։ «Ինքնասպանություն են կատարել հիմնականում 40-60 տարեկան տղամարդիկ։ Ինքնասպանության փորձերը, որոնք տխուր հետեւանքներ են ունեցել, կատարվում են հիմնականում կախվելու միջոցով»,- նշել է նա։

Սարգսյանը ճշգրտել է, որ ինքնասպանության ավելի շատ փորձեր գրանցվել են Երեւանում, Շիրակի եւ Լոռու մարզերում։ «Ինքնասպանություն գործելու հակում ունեցող մարդկանց մոտ սովորաբար նկատվում է վարքագծի կտրուկ փոփոխություն։ Ուրախ մարդը կարող է ընկնել դեպրեսիայի մեջ կամ հակառակը։ Բացի այդ, մարդու մոտ կարող է նկատվել տխուր երաժշտություն լսելու ցանկություն, կարող է աճել հետաքրքրությունը ինքնասպանության մեթոդների հանդեպ։ Այս բոլոր նշանները պետք է հաշվի առնվեն համալիր։ 80 տոկոս դեպքերում մարդու վարքագծի փոփոխություն նկատվում է, պետք է պարզապես ուշադիր լինել»,- պարզաբանել է նա։

Տիգրան Սարգսյան ավելացրել է, որ, այնուամենայնիվ, Հայաստանը լավ ցուցանիշ ունի ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի երկրների համեմատ։ «Հայաստանը աշխարհում 150-րդն է 100 հազար մարդուց ինքնասպանության 6-7 փորձով։ Տարածաշրջանում առաջատարն այս ցուցանիշով Ադրբեջանն է։ Հաջորդում են Իրանը եւ Հայաստանը։ Ամենացածր ցուցանիշն ունի Վրաստանը»,- ասել է նա։

ԱԻՆ ներկայացուցիչը նկատել է, որ ինքնասպանությունների թվի ավելացումից խուսափելու համար լրատվամիջոցները պետք է նման տեղեկությունը լուսաբանեն կոռեկտ՝ հետեւելով էթիկայի նորմերին, չխորանալով մանրամասների մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
Ամենաշատ