News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եթե Սփյուռքի կարծիքը ներկայացնող մարմին պետք է լինի, ապա այն պետք է ձեւավորվի ընտրություններով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, «Հայաստան-Սփյուռք․ հարաբերությունների փոփոխություն, աշխատանքային նոր ձևաչափ» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա կարծիք հայտնեց, որ ճիշտ չէ, որ կառավարությունը նախաձեռնի Սփյուռքը ներկայացնող ինչ-որ կառույցի ձեւավորումը, որովհետեւ կստացվի, որ երրորդ պետությունների կողմից սփյուռքը կընկալվի որպես 5-րդ շարասյուն:

Մանոյանի խոսքով, ճիշտն այն է, որ Սփյուռքը նախաձեռնի նման կառույցի ստեղծում, իսկ պետությունն օգնի այդ հարցում: «Վարչապետը ներկայացրեց, որ պետք է լինի մմեկ կառույց, որի հետ խորհրդակցելուց հետո համարենք, որ լսել ենք Սփյուռքի տեսակետը այս կամ այն հարցի մասին: Ես վստահ չեմ, որ այդպիսի կառույց հաստատելը շատ արագ ու հեշտ գործ է: Մենք առաջարկել ենք 2014-ից սկսած Հայոց ցեղասպանության 100-րդե տարելիցի հանձնաժողովը վերածել համազգային խորհրդի: Դա բավական ձգձգվեց, որովհետեւ տարբեր պատկերացումներ կային, թե ինչպես դա պետք է տեղի ունենա, ովքեր պետք է ընդգրկվեն: Մեր առաջարկն այն էր, որ եթե Սփյուռքի կարծիքը ներկայացնող մարմին պետք է լինի, ապա այն պետք է ձեւավորվի համամասնական ընտրություններով՝ ամբողջ Սփյուռքի տարածքում»,-ընդգծեց Մանոյանը՝ հավելելով, որ այդ կառույցը այդ դեպքում կունենա հեղինակություն:

Մյուս մոտեցումը, որ կա կառավարության ծրագրում, ըստ Մանոյանի, հորիզոնական ցանցերի ստեղծումն է, որն ինքնին դրական երեւույթ է: «Մենք միշտ կողմնակից ենք եղել, որ այդպիսի կառույցներ ձեւավորվեն՝ մասնագիտական հիմունքներով: Բայց միշտ էլ հարց է, թե ինչպես պետք է այդ կառույցները աշխատեն, եթե պաշտոնական Երեւանն է որոշում, մյուսներն էլ պետք է ենթարկվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ