News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երբ Ազգային ժողովը հավանություն տա աջ ղեկային համակարգով մեքենաների ներմուծումը թույլատրելու մասին կառավարության որոշմանը, մաքսազերծման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ կլինի հավելյալ աշխատուժ ներգրավել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը։

Նա նկատեց, որ կուտակված մեքենաները, որոնց մի մասը Վրաստանում է, քանի որ անցակետում տեղ չկա կանգնելու, միանգամից սկսելու են ներկրման գործընթաց եւ կուտակումներ են առաջանալու, ուստի պետք է մաքսազերծումն իրականացնող աշխատակիցների քանակն ավելացվի։

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամը հույս ունի, որ այս հանգամանքը ՊԵԿ–ում եւ սահմանին հաշվի կառնեն եւ հնարավորություն կտան, որ գործընթացն արագ կազմակերեւպվի, որ մինչեւ մայիսի 1-ը հասցնեն բոլոր մեքենաները ներկրել եւ հավելյալ խնդիրներ չառաջանան։ «Իրենք էլ գիտեն, որ այդքան մեքենա միանգամից ներկրվելու է Հայաստան, հույս ունենք լրացուցիչ աշխատուժ կտրամադրեն եւ այդ հարցը կկարգավորվի»,–ասաց նա։

Դավիթ Գասպարյանը առանձնապես անհանգստացած չէ այն փաստից, որ Հայաստան մուտք գործելու հնարավորություն  է տրվելու մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ձեռք բերված մեքենաներին։ Նա շեշտում է՝ նոյեմբերի վերջերին էլ արդեն իսկ, երբ մարդիկ տեսնում էին, որ աջ ղեկային համակարգով մեքենաների ներմուծման խնդիրներ կան, ձեռք չէին բերում աջ ղեկային համակարգով մեքենաներ, իսկ եթե նույնիսկ եղել են մարդիկ, որոնք այնուամենայնիվ ձեռք են բերել, նախաձեռնության անդամը ասում է, որ ստիպված կլինեն ղեկը փոխել։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացիներն աջ ղեկով մեքենաներ կարող են ներմուծել մինչև մայիսի 1-ը։ Սա վերաբերում է այն մեքենաներին, որոնք գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը: 2019 թվականին ձեռք բերված մեքենաները չեն կարող ներմուծվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում հետ են կանչում Kia Telluride-ները, որոնք կայանատեղիից գլորվում են 
Խնդիրը Kia-ն հայտնաբերել է 2022 թվականին...
AvtoVAZ-ը սկսել է Lada-ի հավաքումն Ադրբեջանում
Ինչպես պարզաբանել են ավտոարտադրողի մամուլի ծառայությունից, սա ընկերության պատմության մեջ Ադրբեջանում Lada-ի արտադրության առաջին նախագիծն է...
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Ամենաշատ