News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քարի արտադրամասից հափշտակություն կատարելու գործի՝ անջատված մասով նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել նաեւ գողությանը մասնակցած չորրորդ անձին։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել եւ հիմնավորվել է, որ 2016թ. հոկտեմբեր ամսին Արմավիրի մարզի բնակիչները՝ ծնված 1990, 1976 եւ 1977թթ.,  եւ Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1983թ., նախնական համաձայնությամբ, խմբի կազմում միասնական դիտավորությամբ, քարի արտադրամասից կատարել են գողություն:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ հիշյալ անձինք Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում գտնվող, ներկայումս չգործող արտադրամասից, որտեղ առկա են եղել քար կտրելու համար նախատեսված գործիքներ եւ սարքավորումներ, հափշտակել են քար կտրելու հաստոցի շարժիչներ՝ արտադրամասի սեփականատիրոջը պատճառելով զգալի գույքային վնաս:

Հափշտակված շարժիչները հետագայում մասնատել եւ վաճառել են, որից ստացված գումարը բաժանել են հափշտակությանը մասնակից չորս անձանց միջեւ ու օգտագործել անձնական կարիքների համար:

2018թ. սեպտեմբերի 26-ին երեք մեղադրյալների՝ 1990, 1976 եւ 1977թթ. ծնված Արմավիրի մարզի բնակիչների մասով հայտարարվել էր նախաքննության ավարտի մասին եւ գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Քրեական գործով չորրորդ մեղադրյալի՝ Երեւան քաղաքի 1983թ. ծնված բնակչի մասով, 2018թ.  սեպտեմբերի 8-ին որոշում էր կայացվել՝ առանձին վարույթ առանձնացնելու, նրան ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու եւ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

2019թ. հունվարի 18-ին 35-ամյա տղամարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին եւ հաջորդ օրը՝ հունվարի 19-ին, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցավոր այլ դրսեւորումներ եւս:

Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ նույն արտադրամասից անհայտ անձի կամ անձանց կողմից կատարվել են այլ հափշտակություններ եւս: Որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նոր քրեական գործ հարուցելու եւ այն առանձին վարույթ առանձնացնելու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը կանխել է  թաքցված  7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը. Կլինկերի փոխարեն Իրանից ծխախոտ էին ներմուծում
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 14
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող...
Մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝  «Տելեգրամ»-ի միջոցով․ երիտասարդ կինն ու տղամարդը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական...
Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
Մարտի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի...
Պերուի դատախազությունը ժամացույցների հավաքածուի պատճառով նախագահին կասկածել է կոռուպցիայի մեջ
Պերուի գլխավոր դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել...
Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր
«ՎԱԶ 2106»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի...
Ամենաշատ