News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում ակտիվ շրջանառության մեջ են դրվում կարծիքներ, որոնց նպատակը ոչ այնքան Փաշինյանին քննադատելն է, որքան քննադատել ՀՀԿ-ին՝ ասելով, թե դուք և ձեր ղեկավարն եք իշխանությունը տվել Նիկոլին։ Հետևաբար, եթե տվել եք, էլ ինչո՞ւ եք քննադատում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ոչի'նչ եւ ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել։

Կրկնում եմ,ո'չ ոք եւ ոչի'նչ։

Վերջին շրջանում ակտիվ շրջանառության մեջ են դրվում կարծիքներ, որոնց նպատակը ոչ այնքան Փաշինյանին քննադատելն է, որքան քննադատել ՀՀԿ-ին, ասելով, թե դուք եւ ձեր ղեկավարն եք իշխանությունը տվել Նիկոլին։

Հետեւաբար,եթե տվել եք, էլ ինչո՞ւ եք քննադատում։

Հերթով անդրադառնամ այս զառանցանքներին։

1. Հիշեցման կարգով ասեմ, որ հանրապետականը միակ խորհրդարանական կուսակցությունն էր, որ չի ողջունել Փաշինյանի հեղաշրջումը։

Կրկնում եմ, միակ։

2.Ես եւ իմ հանրապետական գործընկերները Նիկոլի իշխանության առաջին իսկ օրվանից խիստ քննադատել ենք նոր իշխանության ապաշնորհ քաղաքականությունը, երբ այդ ժամանակ շատերը դամքաշություն են արել։

3.Ո՞ւր էիք դուք, երբ ասֆալտին փռելու եւ մտածել ու նոր խոսելու սպառնալիքներ էին հնչեցնում, Շարմազանով 42 էին գրում...

Ու՞ր էիք։

Չէիք երեւում...շատ խորն էիք կորել...շատ։

4.Ո՞ւր էիք, երբ նախագահ Քոչարյանին էին ձերբակալում։

ՀՀԿ ն միակ ուժն է, որ պաշտոնապես հայտարարել է, որ նախագահ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։

5.Ու՞ր էիք, երբ հոկտեմբերի 2-ին կառավարության ղեկավարը,արհամարհելով օրենսդիր մարմնի անկախության սկզբունքը, պաշարել էր Ազգային Ժողովը։

6.Ու՞ր էիք, երբ քարոզարշավի ընթացքում անասելի ճնշումների էին ենթարկում ՀՀԿ-ի կողմնակիցներին ու մատ թափ տալիս Արցախի ներկայացուցիչների վրա։

Շարքը երկար է, պատասխանը կարճ։

Չկայիք...

Այս ամիսները բավարար պետք է լինեին ձեզ հասկանալու համար, որ ՀՀԿ -ն եղել է, կա ու կլինի ազգային ու ժողովրդավարական Հայաստանի ջատագովը։

Մեր պայքարը հանուն հզոր Հայաստանի Հանրապետության է ու Արցախի։

Ոչի'նչ եւ ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել այդ վեհ գաղափարին ծառայելուց։

Կրկնում եմ,ո'չ ոք եւ ոչի'նչ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ