News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մենք հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի անձը, որը քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվում, երկու ամիս նպաստ ստանա, որպեսզի այդ ընթացքում նա կարողանա գտնել աշխատանք եւ ստիպված չլինի դիմել հանցագործության: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Խոսելով համաներման արժանացած այն անձանց մասին, ովքեր դիմել են հանցագործության, Արտակ Զեյնալյանն ասաց, որ դեռեւս չկան վիճակագրական տվյալներ, սակայն իրենք՝ բացի օրենքով նախատեսված իրենց լիազորությունները կատարելուց, ջանքեր ենք գործադրել, որ համաներված անձանցով հետաքրքվեն ու զբաղվեն սոցիալական մարմինները, ՏԻՄ մարմինները:

«Երբ համաներման նախագիծը քննարկվում էր, մենք ենթարկվում էինք քննադատության, որ այն ծավալուն եւ ընդարձակ չէ, նաեւ այն ժամանակ մենք ասում էինք, որ կարղ է լինել հանցագործության կրկնակի աճ, որովհետեւ յուրաքանչյուր համաներումից հետո դա տեղի ունենում է, կարող են լինել անձինք, ովքեր դիմել են հանցագործությունների»,-ասաց նա:

Զեյնալյանը նշեց, որ համաներումով ազատ չեն արձակվել այն անձինք, որոնք մեկ անգամ ներվել են կամ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել եւ կրկին հանցանք են կատարել:

Լրագրողի այն հարցին, թե ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի դեպքը չի՞ խանգարել, որ մյուսների հետ կապված համահարթեցման որոշում չկայացվի, նա պատասխանեց, որ համաներման արժանանում են սուբյեկտիվ վերաբերմունքի արդյունքում, այն ներքին համոզմունքի դրսեւորում է, որ իրականացրել են վարչապետը եւ ՀՀ նախագահը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում
Մարտի 19-ին` ժամը 07:21-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության...
Ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. Բախումից հետո «ՎԱԶ»-ում հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ. վիրավորի վիճակը ծանր է
Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Ամենաշատ