News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման նպատակը նոր նախարարության ստեղծման տեսլականը, դրա զարգացումը եւ այն ուղղություններն են, որոնք վերցրել ենք, այսինքն՝ ընդհանարապես, թե ինչու ենք մենք այդ նախարարությունը ստեղծում, ինչով է զբաղվելու եւ որն է դրա նպատակը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեցՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

«Մտահոգիչ որեւէ հարց չկար, ուղղակի աշխատանքային քննարկում ունեցանք: Ես ներկայացրեցի, թե առաջնահերթությունները որոնք են, ինչ ձեւաչափով պետք է կազմակերպվի նախարարությունը, ինչով պետք է զբաղվի։ Ինչպես գիտեք, մենք բարձր տեխնոլոգիաների ռազմարդյունաբերությունը կենտրոնացնում ենք մի նախարարութան մեջ։ Կապը մնալու է նոր նախարարության կազմում, քանի որ այն թվային տեխնոլոգիաների մաս է կազմում»,- ասաց նա։

Արշակյանի խոսքով՝ նախարարությունն ի զորու է լինելու ապահովել ռազմարդյունաբերության եւ՛ ծրագրային, եւ´ սարքավորումների, եւ՛ մեքենաշինության բլոկներն ամբողջությամբ․ «Համապատասխան ենթակառուցվածքներ ունենք, բայց դրանք պետք է զարգացնել, շատ լավ վիճակում չեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ