News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Մարտի 1»-ի երթը, բնականաբար, պետք է դիտարկել քաղաքական ասպեկտում եւ այն ունի ինչպես քարոզչական, այնպես էլ տեխնոլոգիական նպատակներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Մարտի 1»-ի երթի դրդապատճառները»:

Նա, մասնավորապես, նշել է.

«Քարոզչական նպատակներ

1․ Ցանկացած իշխանություն պետք է ունենա հանրային լեգիտիմության հիմք։ Հանրային լեգիտիմության հիմքը լինում է երկու տեսակ՝ հանրության համախմբումը պոզիտիվ նպատակների շուրջը, կամ հանրության մի հատվածի համախմբումը թշնամու հանդեպ՝ նեգատիվ համախմբում։ Ապրիլյան իշխանափոխությունից հետո Փաշինյանը ուներ մեծ հանրային ռեսուրս պոզիտիվ նպատակի շուրջը համախմբել համար, սակայն նա ընտրեց երկրորդ տարբերակը՝ նեգատիվ համախմբում ընդդեմ թշնամու։ Նման դեպքերում թշնամին չի կարող լինել որեւէ անձ։ Թշնամին կարող է լինել որեւէ խումբ, կամ սոցիալական շերտ, կամ էլ ծագումնաբանական ենթահանրույթ։ Ինչու նա ընտրեց երկրորդ տարբերակը, պարզ չէ, գուցե առաջին տարբերակը ձեւակերպել չկարողանալու պատճառով։

Բնականաբար, այդ դեպքում կարեւորը ոչ թե այդ խմբի չեզոքացումն է, այլ հանրությանը վտանգի զգացման ներարկելը՝ վտանգը պետք է երկարատեւ լինի։

2․ Կարեւոր է ինֆորմացիոն դաշտի համար իրադարձությունների ապահովումը։ Հանրային դիսկուրսի եւ «նորությունների» թելադրումը ցանկացած իշխանության համար կենսական է՝ եթե դու չես թելադրում ինֆորմացիայի հոսքը եւ ուղղորդում իրադարձությունների հաջորդականությունը, ապա դա կանեն քաղաքական հակառակորդները։ Տվյալ պարագայում ընտրված են նեգատիվ իրադարձությունները, հատկապես, երբ չկան տնտեսական կամ քաղաքական նվաճումներ։

Տեխնոլոգիական հմտություններ

1․ Ցանկացած իշխանության համար կարեւորագույն եւ ամենակենսական խնդիրը թիմի միասնությունն ապահովելն է, հատկապես դա որոշիչ է խորհրդարանական կառավարման համակարգերում։ Սերժ Սարգսյանի անկման հիմնական պատճառներից մեկը 2017-ի պառլամենտական թավշյա ընտրություններն էին՝ չկար արտաքին թշնամի, չապահովվեց նաեւ թիմի ներքին միասնությունը։ Փաշինյանի համար մեկ խնդիրը լուրջ թշնամու կերպար ձեւավորելն է եւ գծել մի ռուբիկոն, որով անցնի թիմը, որպեսզի հետդարձի ճանապարհ թիմի անդամները չունենան։ Քաղաքական պայքարը պետք է վերածվի «կենդանի մնալու» պայքարի։

2․ Ցանկացած իշխանության համար թշնամու կերպարը կարեւորն է իր անհաջողությունների պատասխանատվությունը դավադիր ուժերի վրա բարդելու համար։

P.S. Պոզիտիվ նպատակի շուրջը հանրությանը միաբանելը երբեք ուշ չի, սակայն նեգատիվ լիցքերն ունեն կրիտիկական մի սահման, որը հատելուց հետո ետ դարձը դառնում է անհնարին։ Դրա լավագույն ապացույցը ուժգնացող փոխադարձ ատելության էներգիան է, որը թեւածում է սոցցանցերում ու մամուլում։ Սակայն սահմանը դեռ չենք հատել։

Ամենաարժեքավոր ռեսուրսը ժամանակն է, որը չի օգտագործվում կարեւորագույն պետական խնդիրները լուծելու համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ տիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի...
Ամենաշատ