News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այս պահին Ազգային ժողովի այլ խմբակցությունների հետ հանդիպումներ անցկացնելու պլաններ չկան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեցՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Հարցին, թե այլ խմբակցությունների հետ եւս հանդիպումներ լինելո՞ւ են, Արշակյանը պատասխանեց. «Այս փուլում նպատակահարմար ենք համարել, որպեսզի մեր խմբակցության հետ քննարկենք այս հարցը: Մնացած խմբակցությունների հետ կապված այս պահին պլաններ չկան»:

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպումների շարք է անցկացնում պետական բարձրաստիճն պաշտոնյաների հետ: Նման հանդիպումներ են տեղի ունեցել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ հանդիպում է լինելու նաեւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Նա նաեւ նշել է, որ հաջորդ փուլում հանդիպումները կլինեն հրապարակային:

Տպել
Ամենաշատ